Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Բացարձակ նպատակ չունեի անդրադառնալու այս թեմային, բայց երեկ facebook-ում տեղի ունեցած իրարանցումը՝ կապված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տարեդարձի կապակցությամբ որոշ անձանց շնորհավորանքների հետ, ուղղակի սարսափեցնում և զայրացնում է նորմալ մարդուն…
Որքան կարելի էր նկատել, իշխանամետ կեղծ և իրական օգտատերերը, որոնք հովանավորվում են համապատասխան ՊՈԱԿ-ի կողմից, ինչպես նաև որոշ այլ օգտատերեր, որոնց ատելությունը Քոչարյանի նկատմամբ ունի անձնական բնույթ, նախօրոք պատրաստվել էին երեկվա օրվան…
Ուղղակի աննկարագրելի հիստերիա առաջացրեց իշխանամետների և հակաքոչարյանականների մոտ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի և Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանի շնորհավորանքները՝ Քոչարյանի 65-րդ տարեդարձի կապակցությամբ… Նողկալի և զզվելի էր ընթերցել դրանց անեծքախառը, հայհոյախառը, շանտաժներով և ամոթանքներով լի մեկնաբանությունները… Իսկ որոշ սրբապիղծ տականքներ էլ, իրենց նեղ շահերից ելնելով, այլանդակ վիրավորանքներ են ուղղել Պարգև սրբազանին… Ծիծաղելին այն է, որ facebook-ում իշխանամետ այս ամբոխն իրեն ներկայացնում է որպես «ժողովուրդ» և «հանրություն» և իրենց խուլիգանությունն ու լկտի պահվածքը վերը նշված «ժողովրդի» և «հանրության» շահերից ելնելով է ներկայացնում, այնինչ այս փողոցային անդաստիարակ ամբոխը որևէ մեկի շահը չի կարող ներկայացնել և նույնիսկ իշխանամետների համար է ամոթ, որ այս գարշահոտ զանգվածը իրենց շահը ներկայացնի… Ծիծաղելին նաև այն է, երբ ինչ-որ գեղցի անմակարդակ, կամ սոցցանցերում սեփական դեմքը թաքցնող մեկը, ամոթանք տալով Արթուր Աբրահամին, հայտարարում է, որ աշխահրահռչակ մարզիկն իր աչքից ընկել է` Քոչարյանի ծնունդը շնորհավորելու համար… Վայ՜, ո՜նց կլիներ… Աշխարհը փուլ եկավ, որ Արթուր Աբրահամը ձեր աչքից ընկավ… Ա՛յ խղճուկներ, ի տարբերություն «ձեզ» նման ամբոխի մասնիկների, Արթուրը քաղաքացուն բնորոշ կեցվածք է դրսևորում՝ առանց վախենալու սեփական կարծիքը հայտնում է, որը գովելի է և չի ընկրկում ինչ-որ խուժանի առաջ…
Համոզված եմ, որ հայ ժողովրդի պարծանքերից մեկը համարվող Արթուր Աբրահամն արհամարհած ունի փողոցային խուժանի լկտի պահվածքը… Մեզ նման փոքր ազգին աշխարհը, որքան էլ որ շատերը չընդունեն, ճանաչում է ոչ թե Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սարգսյանի կամ Փաշինյանի, այլ Արթուր Աբրահամի և նրա նման մարդկանց շնորհիվ, ովքեր, լինելով այլ պետության քաղաքացի, ամեն ինչ անում են իրենց պատմական հայրենիքը գովազդելու և ճանաչելի դարձնելու համար… Հայաստանի բոլոր քաղաքացիներն իրենց կարծիքն ազատ արտահայտելու իրավունք ունեն… Պարոնայք Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սարգսյանի, Փաշինյանի կողմնակիցները, ընտանիքների անդամները, ընկերները, իրենց համակրող քաղաքացիները և երկրպագուներն առանց վախի իրավունք ունեն շնորհավորել վերը նշված անձանց…
Սոցցանցային երեկվա խուլիգանության կազմակերպիչներին խորհուրդ կտամ, պապանձվել և վեր ընկնել տեղները… Լավ հիշեք, որ սուրն ունի երկու ծայր… Այս այլանդակությունն իշխանությունների հռչակած «փողոցային իշխանության» հետևանքներից է, երբ ինչ-որ մեկը, ուրիշի կարծիքը չհարգելով և չընդունելով, «ժողովրդին» բառացիորեն կոչ է անում հարձակվել նրա վրա կամ էլ ինչ-որ զանգված, որն ավելի շատ ամբոխ է հիշեցնում, իր կարծիքն է բռնի ձևով պարտադրում այլ կարծիք ունեցողներին…
Հայաստանում, իշխանությունների համաձայնությամբ, շարունակվում է հասարակությունը «սևերի» և «սպիտակների» բաժանելու արդեն ռադիկալ գործընթացը… Բայց մի բան իշխանությունները հաշվի չեն առնում. այդ «սպիտակներից» մի ստվար հատված արդեն «մոխրագույն» է և կամաց-կամաց թևակոխում է «սևերի» դաշտը…
Հ.Գ. Գործ անելու փոխարեն իշխանություններն ահռելի ռեսուրսներ են ծախսում սոցցանցային պատերազմների վրա, որն արդյունավետ կարող է լինել միայն մեկ դեպքում՝ հասարակությունը պետք է իր վրա զգա հետհեղափոխական իշխանությունների դրական գործերը… Այլ պարագայում այդ պատերազմների արդյունքները կարճատև են, իսկ շատ շուտով էլ դրանք հակառակ էֆեկտն են տալու…»:
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:43 04.05.26
16:02 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44