Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ակնկալելով ներդրումների հանդեպ արդար մոտեցում և օրենքի կիրարկում: Նամակում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն Վարչապետ, Ձեզ ենք դիմում Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (ՀԱԱՊ) անունից՝ ՀԱԱՊ-ի անդամ ընկերություն հանդիսացող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի Ամուլսարի ծրագրի շուրջ ծավալվող երկարատև իրադարձությունների կապակցությամբ: ՀԱԱՊ-ը առաջատար բիզնես ասոցիացիա է, որը Հայաստանում հիմնադրվել է 2000 թ. և այժմ ներկայացնում է Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում գործող ավելի քան 140 տեղական և օտարերկրյա ծագումով փոքր, միջին և խոշոր ընկերությունների շահերը: Մեր առաքելությունն է` Հայաստանում խթանել արտաքին և ներքին ներդրումների իրականացումը և խրախուսել բիզնեսի համար առավել նպաստավոր միջավայրի ձևավորմանը: Համոզված ենք, որ ներդրումների նկատմամբ արդար և իրավաչափ վերաբերմունքը չափազանց կարևոր է ոչ միայն ՀԱԱՊ-ի անդամ հանդիսացող տեղական և արտասահմանյան ընկերությունների, այլ նաև Հայաստանի տնտեսության զարգացման և ժողովրդի բարեկեցության ապահովման համար: Հենց այս համոզմունքից դրդված ՀԱԱՊ-ը վերջին 13 ամիսների ընթացքում Ամուլսարի ծրագրի վերաբերյալ արդեն հանդես է եկել 2 հայտարարությամբ: ՀԱԱՊ-ը կարևորում է հանքարդյունաբերության ոլորտում պրոֆեսիոնալ և անկողմնակալ աուդիտների իրականացումը, սակայն միևնույն ժամանակ տարակուսում, որ Լիդիան Արմենիայի կողմից իրականացվող ծրագիրը մինչ այժմ հանքարդյունաբերության ոլորտում միակ ծրագիրն է, որին պարտադրվել է 3 հաջորդական աուդիտ, իսկ դեպի Ծրագրի տարածք տանող ճանապարհները շարունակում են անօրեն շրջափակված մնալ ավելի քան մեկ տարի: Եվ սա այն պարագայում, երբ Լիդիան Արմենիայի Ամուլսարի ծրագիրը համապատասխանում է բնապահպանական և սոցիալական կառավարման ոլորտում ՄՖԿ-ի և ՎԶԵԲ-ի միջազգային ամենաբարձր չափանիշներին: Ցավում ենք, որ նույնիսկ 3-րդ աուդիտի իրականացումից հետո, և այն պարագայում, որ Դուք հաստատեցիք Լիդիան Արմենիայի կողմից բնապահպանական բարձր ստանդարտներին համապատասխանելու փաստը, վերջինիս մուտքը դեպի Ծրագրի տարածք դեռևս չի վերականգնվել և ավելին, քննարկվում է ևս մեկ՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման իրականացման հնարավոր անհրաժեշտությունը: Մենք կիսում ենք հասարակության բնապահպանական մտահոգությունները և համոզված ենք, որ ընկերությունները պետք է համապատասխանեն կայուն զարգացման ստանդարտներին: Միևնույն ժամանակ ունենք նաև այն համոզմունքը, որ բիզնեսի նկատմամբ արդար և անաչառ վերաբերմունքը պետք է բացառի ընտրողական մոտեցումը, և պետության կողմից առաջադրված բոլոր պահանջները պետք է հավասարաչափ և արդարացիորեն կիրառվեն ոլորտի բոլոր մասնակիցների նկատմամբ: Սա հատկապես կարևորվում է Ձեր կողմից օրերս հնչեցված այն հայտարարության համատեքստում, որտեղ Դուք խոսեցիք այն մասին, որ Լիդիան Արմենիայի դեմ արշավը կազմակերպել և ֆինանսավորել են կոնկրետ բիզնես շահեր հետապնդող շահագրգիռ կողմեր: Սա լուրջ մտահոգության տեղիք է տալիս, և մենք հուսով ենք, որ այս պնդումները պատշաճ կերպով կհետաքննվեն: Մեծարգո պարոն Վարչապետ, ՀԱԱՊ-ը ոչ միայն մտահոգված է Հայաստանում խոշորագույն ներդրող հանդիսացող իր անդամ ընկերության նկատմամբ անարդար վերաբերմունքի փաստով, այլ, որպես բիզնեսի առաջատար կազմակերպություն, նաև անհանգստացած է Ամուլսարի շուրջ արդեն իսկ մեկ տարի ծավալվող այս խնդրի բացասական ազդեցության հանգամանքով: Այն միանշանակ բացասական ազդակներ է ուղարկում պոտենցիալ ներդրողներին և Հայաստանը դարձնում ներդրումների համար ոչ գրավիչ երկիր: Այն պարագայում, երբ պետությունը ջանքեր չի խնայում դեպի Հայաստան ներդրումներ ներգրավելու ուղղությամբ, պոտենցիալ ներդրողները միաժամանակ ազդարարվում են, որ ներդրում կատարած օտարերկրյա ընկերությունները Հայաստանում պաշտպանված չեն և արժանանում են անարդար վերաբերմունքի: Համոզված ենք, որ Լիդիան Արմենիայի Ամուլսարի ծրագրի շուրջ հետագա ձգձգումները խորացնելու են խնդիրը և կարող են կրել հարատև բնույթ՝ շարունակելով բացասական ազեցություն ունենալ բիզնես միջավայրի վրա և վերջնականապես խաթարել երկրի ներդրումային գրավչությունը ապագա ներդրումների համար: Ուստի, կոչ ենք անում ՀՀ կառավարությանը որդեգրել արդար գործելաոճ՝ խնդրի շուտափույթ լուծման համար: Մենք կիսում ենք Կառավարության տեսլականն առ այն, որ Հայաստանը պետք է բարգավաճի և ունենա զարգացող տնտեսություն, որտեղ ի նպաստ Հայաստանի բարօրության գործունեություն իրականացնող բոլոր ներդրողների նկատմամբ կգործի օրենքի գերակայության սկզբունքը և բոլոր տնտեսվարողների համար կապահովվեն հավասար և արդար հնարավորություններ»։
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
10:49
10:29
10:16
10:02
16:43
16:18
20:53 03.05.26
14:58 04.05.26
19:03 03.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
20:12 03.05.26
13:29 04.05.26
20:19 03.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44