ՀՀ իշխանությունները պետք է հստակեցնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով իրենց դիրքորոշումը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Նրա գնահատմամբ՝ ԼՂ հարցը երբեք չի հանդարտվի, քանի որ Ադրբեջանին ձեռնտու չէ ստատուս քվոյի պահպանումը: «Երբ կասկած է առաջանում, թե ուժային կենտրոնները համակերպվել են ստատուս քվոյի հետ, Ադրբեջանը ինչ-որ քայլեր է ձեռնարկում, օրինակ՝ սահմանին լարվածություն է ստեղծում»,- հստակեցրեց Հակոբյանը: Նա նշեց, որ Ստեփանակերտում վարչապետ Փաշինյանի ելույթից հետո Բաքուն հարց բարձրացրեց այն մասին, թե որն է Երեւանի դիրքորոշումը: «Օրինակ, երբ Փաշինյանն ասում է՝ «Ղարաբաղը Հայաստան է, եւ վերջ»: Կամ էլ այն հարցը, թե, այնուամենայնիվ, Երեւանը պատրա՞ստ է կարգավիճակի հարցով բանակցություններ վարել: Հետագա հանդիպումների ընթացքում Ադրբեջանի ներկայացուցիչներն անպայման կբարձրացնեն այդ հարցը: Հստակեցման անհրաժեշտություն ենք զգում նույնիսկ մենք՝ ինչպես Երեւանում, այնպես էլ Ստեփանակերտում: Ղարաբաղում եւս ցանկանում են հասկանալ՝ դա հայտարարություն էր ներքին լսարանի համար թե ոչ, ինչ-որ բան փոխվել է, թե ամեն ինչ նույնն է մնացել»,- ընդգծեց քաղտեխնոլոգը: Փորձագետի կարծիքով՝ Փաշինյանի հայտարարությունն ուղղված էր ներքին լսարանին, եւ այդ արտահայտությունը նշանակում էր, որ Երեւանը լուրջ ազդեցություն կունենա Ղարաբաղում առաջիկա ընտրությունների վրա: Ընդ որում, Հակոբյանի խոսքով, եթե այդ հայտարարությունն ուղղված լիներ արտաքին ուժերին, ապա Փաշինյանն այդ հայտարարությունից հետո պետք է հայտարարեր, որ պատրաստ է բանակցություններ վարել Ստեփանակերտի անունից եւ պատրաստ է գնալ միավորման ճանապարհով: «Ի դեպ, 1989թ. դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ-ն եւ ԼՂԻՄ-ի ազգային խորհուրդը Հայաստանի կազմին Լեռնային Ղարաբաղի միավորման մասին համատեղ որոշում կայացրեցին: Եվ դե յուրե այդ որոշումը չի չեղարկվել»,- նկատեց փորձագետը՝ հավելելով, որ եթե ՀՀ իշխանությունները որոշեն գնալ այդ ճանապարհով, ապա նրանք պահուստում միշտ ունեն այդ որոշումը:
12:29
12:12
11:34
11:15
11:02
10:36
10:18
10:02
17:03
16:48
16:23
16:05
09:03
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02