ՀՀ կառավարության սեպտեմբերի 12-ի նիստում հաստատվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի «Հորիզոն-2020 հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» արտաբյուջետային հաշվի միջոցների 2019 թվականի ծախսերի նախահաշիվը: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը: Ծրագրի նպատակն է՝ ապահովել ՀՀ գիտական, գիտատեխնոլոգիական կազմակերպությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների և առհասարակ, իրավաբանական անձանց մասնակցությունը Եվրոպական միության գիտության և տեխնոլոգիաների շրջանակային Հորիզոն-2020 ծրագրին որպես ասոցացված երկրի ներկայացուցիչներ: Տեղական ընկերությունները կունենան նույն իրավունքները, ինչ ԵՄ անդամ-երկրների կազմակերպությունները, բացի այդ, մասնակից կդառնան համաշխարհային մակարդակի գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների իրականացմանը: 2016-2019թթ.-ին ՀՀ գիտական կազմակերպություններից և բուհերից ներկայացվել է 103 հայտ, որից 26-ը բավարարվել է: Այսինքն` հայտերի բավարարման հաջողության գործակիցը կազմել է 14.21 տոկոս, ինչն ամենաբարձր ցուցանիշն է Արևելյան գործընկերության երկրների, այդ թվում՝ նաև Հորիզոն-2020 ծրագրին ասոցացված երկրների (Մոլդովա, Ուկրաինա, Վրաստան, Հայաստան) համեմատ: Բացի դրանից, Երևանի պետական բժշկական համալսարանը և ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը 2019 թվականին շահել են «Twinning» ծրագրեր: Համաձայն Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված համաձայնագրի` մասնակցության յուրաքանչյուր տարվա համար Հայաստանը պարտավորվում է ֆինանսական ներդրում կատարել` ՀՀ և ԵՄ ՀՆԱ-ի համամասնությամբ սահմանված գործակցի չափով: Միևնույն ժամանակ, համաձայնագիրը սահմանում է, որ Հայաստանի ֆինանսական ներդրման մի մասը` մինչև 50 տոկոսը, կարող է կատարվել Եվրամիության արտաքին օգնության միջոցների հաշվին: Համախառն ներքին արդյունքի գործակցով` 2019 թվականի համար Հայաստանի ֆինանսական ներդրման չափը կազմել է 989 մլն 813 հազար դրամ, որի 50 տոկոսը (494 մլն 906 հազար դրամ) կարող է ֆինանսավորվել ԵՄ արտաքին օգնության միջոցների հաշվին: Բացի այդ, Գիտության կոմիտեի` այդ նպատակով բացված արտաբյուջետային հաշվին առկա է 6 մլն 149 հազար դրամի մնացորդ: Այս տարվա ֆինանսական միջոցները ծախսելու համար հաստատվել է նախահաշիվ`նախատեսվող ներդրման և առկա մնացորդի հանրագումարի չափով, ընդհանուր՝ 501 մլն 56 հազար դրամ:
16:43
16:18
16:18
16:02
15:03
14:58
14:04
13:29
11:01
10:14
09:48
09:22
09:03
20:53
20:46
20:36
20:19
20:12
19:03
21:12
20:53 03.05.26
14:58 04.05.26
19:03 03.05.26
10:14 04.05.26
20:12 03.05.26
09:22 04.05.26
20:19 03.05.26
13:29 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44