Ուկրաինական արշավախմբի անդամներն Անտարկտիդայում սառցե թաքնված քարանձավ են հայտնաբերել: Քարանձավում մեկ գետ ու երկու լիճ կա, հայտնում է «РИА Новости»-ն` հղում անելով Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությանը:
Անտարկտիկայի Գալինդեզ կղզու վրա գտնվող քարանձավը հայտնաբերվել է անտարկտիկական առաջին արշավների ընթացքում: Գալինդեզ կղզում է տեղակայված ուկրաինական «Ակադեմիկոս Վերնադսկիյ» կայանը, որը հիմնադրվել է 1996 թվականին բրիտանացի գիտնականների կողմից և այնուհետև հանձնվել Ուկրաինային՝ առանց փոխհատուցման պայմանների:
Քարանձավի մուտքը նախկինում եղել է տվյալ կայանի հակառակ կողմից` սառցաբեկորի կատարի ստորին հատվածում: Սակայն, ինչպես պարզվել է, հետագայում սառցաբեկորը շարժվել է դեպի օվկիանոս, և մուտքը փակվել է: Այնուհետև, Պենոլա նեղուցի կողմից հնարավոր մուտքեր գտնելու մի քանի անհաջող փորձ է ձեռնարկվել: Մուտքը, վերջիվերջո, գտնվել է:
Քարանձավում կարելի է տեսնել սառցե շերտով պատված գետ և երկու լիճ: Այս ամենից բացի` գիտնականները քարանձավում հայտնաբերել են անհայտ թռչնի փետուր, որը, ինչպես պարզվել է, պինգվինի փետուր չէ: Հետազոտության համար անհրաժեշտ նմուշներն արդեն ուղարկվել են Ուկրաինա:




12:29
12:12
11:34
11:15
11:02
10:36
10:18
10:02
17:03
16:48
16:23
16:05
09:03
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02