Այսօր Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը չհայտարարված այց է կատարել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության ձերբակալվածների պահման վայր և ՊՆ ռազմական ոստիկանություն:
ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ այցի շրջանակում Պաշտպանը շրջել է ՁՊՎ որոշ խցերով, ստուգել ձերբակալված անձանց պահման պայմանները և իրավունքների պաշտպանության ընթացակարգերը: Նա զրույցներ է ունեցել ձերբակալված անձանց և ոստիկանության ծառայողների հետ՝ հետաքրքրվելով նրանց իրավունքների լիարժեք իրացմանը խոչընդոտող խնդիրներից:
Ռազմական ոստիկանություն կատարած այցի ընթացքում Պաշտպանը եղել է և՛ կարգապահական վաշտում, և՛ ընդունիչ-բաշխիչ բաժանմունքում: Նա ծանոթացել է զինծառայողների պահման ու սանիտարահիգիենիկ պայմաններին, հետաքրքրվել նրանց հանդեպ վերաբերմունքից: Պաշտպանն առանձնազրույցներ է ունեցել մի խումբ ժամկետային զինծառայողների և ՌՈ աշխատակիցների հետ, պարզաբանել նրանց իրավունքները և գրանցել կոնկրետ հիմնախնդիրներ:
Այցի վերջում Ա.Բեգլարյանը ծանոթացել է զինծառայողների ուսման ու ժամանցի պայմաններին՝ զինվորներից մեկի ցանկությամբ շախմատ խաղալով նրա հետ:
Այցերի ընթացքում ձերբակալված անձինք և զինծառայողները հարցեր են բարձրացրել իրենց տարբեր իրավունքների պաշտպանության վերաբերյալ, որոնց լուծման ուղղությամբ Պաշտպանն իր իրավասության շրջանակներում կձեռնարկի անհրաժեշտ միջոցները:
16:43
16:18
16:18
16:02
15:03
14:58
14:04
13:29
11:01
10:14
09:48
09:22
09:03
20:53
20:46
20:36
20:19
20:12
19:03
21:12
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
15:03 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:02 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44