ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի «Էներգակարգաբերում» մասնաճյուղում այսօր տեղի է ունեցել ֆոտոմետրիկ լաբորատորիայի պաշտոնական բացման արարողություն, որին մասնակցել են ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինը։ Ինչպես հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, լուսատեխնիկական սարքերի փորձարկման ֆոտոմետրիկ ժամանակակից առաջին լաբորատոր համալիրը Հայաստանում հիմնվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող և Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող «Եվրասիական տնտեսական միության երկրներում էներգիայի արդյունավետության խթանման կարգավորող շրջանակ» ծրագրի շրջանակներում, որին իր աջակցությունն է ցուցաբերում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Լաբորատորիայի աշխատակիցներին, գործընկերներին և հյուրերին ուղղված իր խոսքում նախարարի տեղակալը նշել է, որ «Էներգասպառող սարքավորումների էներգախնայողական պահանջների վերաբերյալ» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջների բավարարմանը և էներգախնայող որակյալ լուսատու արտադրանքների շուկայահանմանն ու օգտագործմանը խթանող այս լաբորատորիան իր տեսակի մեջ միակն է տարածաշրջանում և միաժամանակ համոզմունք հայտնել, որ այն հանդիսանում է ոլորտի զարգացմանը նպաստող կարևոր ձեռքբերում։ «Եվրասիական տնտեսական միության երկրներում էներգիայի արդյունավետության խթանման կարգավորող շրջանակ» ծրագրի գործողությունների համալիրով իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում ներքին և արտաքին լուսավորության սարքավորումների ու համակարգերի էներգաարդյունավետության և այլ լուսատեխնիկական ցուցանիշների՝ գործող նորմատիվաիրավական դաշտի պահանջներին համապատասխանության գնահատման կարողությունների հզորացմանը և մեխանիզմների հզորացմանն ուղղված միջացառումներ: Ծրագրի շրջանակներում 2018 թվականին իրականացված ուսումնասիրության և շահագրգիռ կողմերի քննարկման արդյունքներով լեհական GL Optic ընկերությունից ձեռք է բերվել և Հայաստան ներմուծվել Լուսատեխնիկական սարքերի փորձարկման ֆոտոմետրիկ լաբորատոր համալիրը։ Լաբորատոր փորձարկումները համապատասխանում են ԳՕՍՏ Ռ 55702-2013 «Էլեկտրական լույսի աղբյուրներ. Էլեկտրական և լուսային ցուցանիշների չափման մեթոդներ» և ԳՕՍՏ Ռ 55703-2013 «Էլեկտրական լույսի աղբյուրներ. Սպեկտրալ և գունային բնութագրերի չափման մեթոդներ» ստանդարտների պահանջներին, ինչպես նաև հիմնված են CIE 13.3-1995 ստանդարտի ընթացակարգերի վրա:
16:43
16:18
16:18
16:02
15:03
14:58
14:04
13:29
11:01
10:14
09:48
09:22
09:03
20:53
20:46
20:36
20:19
20:12
19:03
21:12
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
15:03 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:43 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44