ARM | RUS |

«Արփի լիճ» ազգային պարկում տեղադրվել են տեսահսկման սարքեր

18.09.19 | 13:23

Արփի լիճ» ազգային պարկում ավարտվել է ներքին ցանցի ձևավորման աշխատանքների առաջին փուլը, որով պարկի տարածքում տեղադրված տեսախցիկների մեծ մասը միացվել է տեսահսկողության միասնական ցանցին: Սա հնարավորություն է տալիս էականորեն բարձրացնել կապի որակը, հետևաբար նաև՝ պարկի պահպանության և կառավարման մակարդակը:

Պարկում դեղին կոկոռի պոպուլյացիայի պահպանության համար նախորդ տարի կառուցվել են պատվարներ, հիմնվել է նաև ջերմոց: Այս, ինչպես նաև այլ աշխատանքներ իրականացնելու համար Կովկասի բնության հիմնադրամը /CNF/ 2019 թ. ֆինանսական տարվա համար «Արփի լիճ» ազգային պարկին փոխանցել էր 40 հազար եվրո, առաջիկա օրերին նախատեսվում է նույն չափի երկրորդ փոխանցումը: «Հատկացված գումարներով պետբյուջեի հետ համաֆինանսավորվում են ազգային պարկի ընթացիկ ծախսերը, մասնավորապես, գումարներն ուղղվում են աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը և հավելավճարներին, գնվել են վառելիք, պահեստամասեր, արտահագուստ, վճարվել են կոմունալ և այլ ծառայությունների գումարները, ձեռք են բերվել տեսախցիկներ, ներդրվել են նորարարական տեխնոլոգիաներ, կատարվել են այլ ծախսեր, որոնք անհրաժեշտ են ազգային պարկի արդյունավետ աշխատանքի համար»,– «Արմենպրես»-ին տեղեկացրեց Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արման Վերմիշյանը՝ հավելելով, որ CNF-ի միջոցներով «Արփի լիճ» ազգային պարկի վարչական շենքի տանիքին տեղադրվել են արևային էներգիայի ստացման համակարգեր, մասնավորապես, էլեկտրաէներգիա գեներացնող արևային էլեկտրակայան և տաք ջրի ստացման արևային ջերմային կայան: Համակարգը ավելի քան 25 տարի կարող է ծառայել՝ ապահովելով ֆինանսների խնայողություն և մեծապես նպաստելով շրջակա միջավայրի պահպանությանը: Սեպտեմբերին կայանը միացվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին: «Մենք հիմնադրամի առաջին իսկ օրվանից աշխատել ենք «Արփի լիճ» ազգային պարկի հետ: Մինչ այսօր մոտ կես միլիոն եվրո գումար ներդրում ենք այստեղ իրականացրել և ֆինանսավորել ենք հիմնականում ընթացիկ ծախսերը, դրա շրջանակում իրականացրել ենք նաև զարգացման ծախսեր՝ ջերմոց, արևային ջերմային կայան, տեղադրվել տեսախցիկներ և այլն: Հաջորդ փուլի համար պետք է ավելի ու ավելի զարգացնենք տեսահսկման համակարգը: Այն փորձը, որ մենք իրականացրինք՝ ներքին ցանցի ստեղծմամբ, ուժեղացնելու ենք՝ դրան պետք է ավելացնենք անօդաչու սարքեր, ֆոտաթակարդներ և, անհրաժեշտության դեպքում, սենսորային համակարգեր»,- նշեց Արման Վերմիշյանը՝ հավաստելով, որ սրանով որսագողությունը կպակասի: «Բնականաբար, ասել, որ 100 տոկոսով որսագողությունը կբացառվի սխալ կլինի, քանի որ հատկապես գիշերով դա դժվար է, բայց այն, որ էականորեն որսագողությունը կնվազի, դա հստակ է»:

Տեղադրված տեսախցիկներն աշխատում են ներքին ցանցով: Դրանք եզակի են այն առումով, որ չեն խանգարում էկոհամակարգին և բնապահպանության գոտուն, չեն խանգարում թռչուններին ու միջատներին նորմալ բազմանալ ու տեղաշարժվել: «Այս պահին «Արփի լճում» տեղադրել ենք 5 կետ, որոնք անխափան աշխատում են արդեն 1 ամիս: Ծրագիրը պիլոտային է: Հետագայում ունենք պահպանվող գոտու հսկվող տարածքը մեծացնելու հնարավորություն, որը կհեշտացնի էկոհամակարգի բազմացման մոնիտորինգը և կկանխի որսագողությունը: Տեսախցիկների միջոցով աշխարհի ցանկացած կետից հնարավոր է վերահսկել տարածքը: Ի դեպ, հաշվի առնելով տարածքի բնակլիմայական պայմանները, անտենաներն աշխատում են – 55 մինչև + 55 աստիճան ջերմաստիճանի, իսկ տեսախցիկները -45-ից +45 աստիճանի դեպքում: Հուսանք՝ այս պիլոտային ծրագիրը կդառնա լուրջ շարունակական ծրագիր»,- տեղեկացրեց տեսահսկման համակարգի պատասխանատու Ռուբեն Աղաջանյանը:

Կովկասի բնության հիմնադրամը 10 տարի արդեն Հայաստանում աջակցություն է ցուցաբերում բնության հատուկ պահպանվող տարածքներին: Ներկայում կառույցն աշխատում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում, «Դիլիջան» և «Արփի լիճ» ազգային պարկերում, Արփա, նախկին՝ Գնիշիկ պահպանվող լանդշաֆտում:

«2017 թվականից սկսած բավական լուրջ աշխատանքներ են իրականացվել Կովկասի բնության հիմնադրամի կողմից: Հիմնադրամի միջոցներով տեղադրված տեսահսկման համակարգը բավական հեշտացրել է մեր տեսուչների աշխատանքը, մյուս ամենալուրջ ծրագիրը արևային համակարգի ու ջրատաքացուցիչների տեղադրումն է: Ներկա պահին ուսումնասիրում ենք լճի պաշարները՝ հասկանալու, թե ինչ կա այնտեղ, քանի որ երկար ժամանակ լիճը չի ուսումնասիրվել, և լճի կենդանական աշխարհի վերաբերյալ լուրջ տեղեկատվություն չունեք: Արդյունքները կունենանք մինչև հոկտեմբերի վերջ»,- նշեց «Արփի լիճ» ազգային պարկի տնօրեն Հովսեփ Սիմոնյանը:

«Արփի լիճ» ազգային պարկը ստեղծվել է 2009 թվականին։ Գտնվում է Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում։ Ազգային պարկը զբաղեցնում է 21179 հա տարածք։ Ազգային պարկն ստեղծվել է Ջավախք-Շիրակ բարձրավանդակի կենսաբազմազանության պահպանման համար։ Այստեղ է գտնվում հայկական որորի ամենամեծ գաղութն աշխարհում: Ազգային պարկը գանգրափետուր հավալուսնի միակ բնակավայրն է Հայաստանում և Դարևսկու իժի միակ ապրելավայրն աշխարհում:

Տարածքում կան շուրջ 670 տեսակի բույսեր, այն ապրելավայր է 255 տեսակ ողնաշարավոր կենդանիների համար:

lragir.am


Երևանում Եվրոպական քաղաքական համայնքը շարունակում է 2022-ին մեր նախանշած ճանապարհը. Մակրոն

Երևանում Եվրոպական քաղաքական համայնքը շարունակում է 2022-ին մեր նախանշած ճանապարհը....

16:43

Մեր քաղաքացիները «օքե՞յ» են նրա հետ, որ Ալիևը տեսակապով Երևանում հաթաթա տա այն մարդկանց, ովքեր խոսում են հայ գերիների մասին. Մամիջանյան

Մեր քաղաքացիները «օքե՞յ» են նրա հետ, որ Ալիևը տեսակապով Երևանում հաթաթա տա այն մարդկանց, ովքեր...

16:18

Մեր քաղաքացիները «օքե՞յ» են նրա հետ, որ Ալիևը տեսակապով Երևանում հաթաթա տա այն մարդկանց, ովքեր խոսում են հայ գերիների մասին. Մամիջանյան

Մեր քաղաքացիները «օքե՞յ» են նրա հետ, որ Ալիևը տեսակապով Երևանում հաթաթա տա այն մարդկանց, ովքեր...

16:18

Կայա Կալասը Երևանից կմեկնի Բաքու

Կայա Կալասը Երևանից կմեկնի Բաքու

16:02

Արցախի հաղթանակով բոլորն էլ գիտեին Հայաստանի տեղը, գիտեին նաև, որ նախկին Հայաստանը չէր համաձայնվում զոհի կերպարում լինել. Արտակ Զաքարյան

Արցախի հաղթանակով բոլորն էլ գիտեին Հայաստանի տեղը, գիտեին նաև, որ նախկին Հայաստանը չէր...

15:03

Մակրոնը գիտի, որ սուտ է ասում, նույն իր երկրի օրինակով, որի բոլոր վերջին նախագահները մշտապես եղել են Հայաստանում. Աշոտյան

Մակրոնը գիտի, որ սուտ է ասում, նույն իր երկրի օրինակով, որի բոլոր վերջին նախագահները մշտապես եղել...

14:58

Կարելի է ասել, որ այսօր Հայաստանը Եվրոպայի սիրտն է. ԱԳ փոխնախարար

Կարելի է ասել, որ այսօր Հայաստանը Եվրոպայի սիրտն է. ԱԳ...

14:04

Հույս ունենք, որ հնարավորություն կունենամ այցելել Ադրբեջան. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Հույս ունենք, որ հնարավորություն կունենամ այցելել Ադրբեջան. Նիկոլ Փաշինյան...

13:29

Հայաստանն ինքը կորոշի. Կալասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի մասին

Հայաստանն ինքը կորոշի. Կալասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի...

11:01

Ես քահանայի թոռ եմ, «Հայր Մեր»-ը 3 լեզվով գիտեմ. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Ես քահանայի թոռ եմ, «Հայր Մեր»-ը 3 լեզվով գիտեմ. Ռոբերտ Քոչարյան...

10:14

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան

09:48

Հրդեհ Երևանի Դրոյի փողոցում

Հրդեհ Երևանի Դրոյի փողոցում

09:22

Նոր կենսաչափական անձնագրեր՝ բարձր անվտանգությամբ և միջազգային առաջատար փորձի կիրառմամբ. ՆԳ նախարարը՝ Նիդերլանդներում

Նոր կենսաչափական անձնագրեր՝ բարձր անվտանգությամբ և միջազգային առաջատար փորձի կիրառմամբ. ՆԳ...

09:03

Զելենսկին ժամանեց Երևան

Զելենսկին ժամանեց Երևան

20:53

Մայր Աթոռում քահանայական ձեռնադրություն է կատարվել

Մայր Աթոռում քահանայական ձեռնադրություն է կատարվել

20:46

Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն

Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն

20:36

Հայաստանի և Լիտվայի վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերությունները խորացնելուն վերաբերող հարցեր

Հայաստանի և Լիտվայի վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերությունները խորացնելուն վերաբերող...

20:19

Մակրոնը ժամանեց Հայաստան

Մակրոնը ժամանեց Հայաստան

20:12

Հայտնի է քաղաքական ուժերի հերթականությունը քվեաթերթիկներում

Հայտնի է քաղաքական ուժերի հերթականությունը...

19:03

Ո՞րն է Երևանում ԵՄ քաղաքական գործիչների այս գագաթնաժողովի և ցուցադրական աջակցության իրական պատճառը. Ամստերդամ

Ո՞րն է Երևանում ԵՄ քաղաքական գործիչների այս գագաթնաժողովի և ցուցադրական աջակցության իրական...

21:12

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44