Նորմալ է, որ մարդիկ սպասում են արագ փոփոխության եւ հարց են տալիս, թե ի՞նչ է փոխվել այս ընթացքում: Այս մասին սեպտեմբերի 24-ին, Նյու Յորքում հայերի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նրա խոսքով, այսօր ՀՀ բյուջետային միջոցներով կա հնարավորություն ՀՀ-ում այն ծավալներով ճանապարհներ կառուցել, որը եղել է այն ժամանակ, երբ Քրք Քրքորյանը 100 մլն դոլար է նվիրել Հայաստանին: «Կես տարվա արդյունքներով բյուջեն գերակատարել ենք 120-125 մլն դոլարով: Դա մոտ այնքան է, որ որքան Լինսի հիմնադրամը տվել է Հայաստանին: Այդ 120 մլն դոլարի հաշվին մեր զինծառայողների աշխատավարձը բարձրացրել ենք: 2019-ի հունվարի 1-ից 80 հազար թոշակառուի եւ նպաստառուի թոշակն ու նպաստը բարձրացել է, 2020-ի հունվարի 1-ից նորից բարձրանալու է, սեպտեմբերից բարձրացել է ուսուցիչների աշխատավարձը, հոկտեմբերից բարձրանալու է հրշեջներին ու անտառապահների աշխատավարձը: Արագ փոփոխություններն արդեն տեղի են ունեցել, բայց դա չի նշանակում, որ բոլոր փոփոխություններն են տեղի ունեցել: Վերջին 1,5 տարում 65 հազար նոր աշխատող է արձանագրվել, դա աշխատաշուկայի 10 տոկոսն է»,-ասաց Փաշինյանը: Հարցին, թե ինչու նախկին կոռուպցիոներ իշխանավորներին չեն ձերբակալում եւ ինչու նրանց կողմից գողացված փողերը հետ չեն վերադարձվում ակնկալված չափով, Փաշինյանը պատասխանեց. «Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, ով մեղադրվում է խոշոր չափի կաշառքի համար, օգտվելով իր պատգամավորի կարգավիճակից, օգտվելով նրանից, որ ՀՀԿ-ն առաջին անգամ չքվեարկեց իր ձերբակալման օգտին, ՀՀ-ից թողեց հեռացավ: Միհրան Պողոսյանը, որի դեմ չարաշահումներով քրգործ է հարուցված Հայաստանից փախած է եւ գտնվում է հետախուզման մեջ: Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանը, ում մեղադրանք է առաջադրվել «Հյուսիս-Հարավի» գործով, էլի փախած է ՀՀ-ից, գտնվում է հետախուզման մեջ: Մանվել Գրիգորյանը, Գագիկ խաչատրյանը, Ռոբերտ Քոչարյանը բանտում են: Մյուս կողմից ես չեմ ուզում թաքցնել, որ սկսած 4-5 առաջվանից ես հայտարարել եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարի ծավալները ինձ չեն բավարարում: Նաեւ դա է պատճառը, որ իրավապահ համակարգում շատ էական, շոշափելի կադրային փոփոխություններ են տեղի ունեցել: Հայաստանի ժողովրդից գողացված ամեն կոպեկը պետք է վերադարձվի ժողովրդին»:
16:43
16:18
16:18
16:02
15:03
14:58
14:04
13:29
11:01
10:14
09:48
09:22
09:03
20:53
20:46
20:36
20:19
20:12
19:03
21:12
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
15:03 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:02 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44