Վայոց Ձորի մարզպետը հստակ նշել է, թե որն է իր հրաժարականի պատճառը. այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Վայոց Ձորի մարզպետի հրաժարականին:
«Նրա հրաժարականի պատճառը ստեղծված իրավիճակն է, հիվանդանոցում ունենք սպա, որը պայքարում է իր կյանքի համար: Վայոց Ձորի մարզպետն ուղղակի քաղաքական որոշում է ընդունել, որ նպատակահարմար չի համարում այս իրավիճակում պաշտոնավարել: Անկախ նրանից, թե հետագա քննությունն ինչ է պարզելու, ինչ արդյունք է լինելու, որովհետև հիմա մեր սպայի կյանքը շատ կարևոր է, բայց նաև արդարությունը, պետության մեջ բոլորի հավասարությունը օրենքի առաջ պետք է հստակ լինի՝ թե՛ մարզպետի, թե՛ սպայի, թե՛ հասարակ քաղաքացու»,- հայտարարեց նախարարը:
Պապիկյանը նշեց, որ որոշում դեռ չկա, թե ով է փոխարինելու Տրդատ Սարգսյանին, որովհետև մարզպետը հայտարարել է, որ վայր է դնելու լիազորությունները զորավարժություններից հետո. «Երբ արդեն թափուր կլինի մարզպետի պաշտոնը, համապատասխան ընթացակարգով վարչապետը որոշում կընդունի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը որոշում է կայացրել դադարեցնել լիազորությունները: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքի իր էջում` որոշ պարզաբանումներ ներկայացնելով Եղեգնաձորում սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից, որի ժամանակ կոչումով փոխգնդապետ զինվորականներից մեկը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
16:02
15:03
14:58
14:04
13:29
11:01
10:14
09:48
09:22
09:03
20:53
20:46
20:36
20:19
20:12
19:03
21:12
19:55
19:30
19:27
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
15:03 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
14:04 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44