Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում համայնքապետի արտահերթ ընտրություններին որեւէ միջադեպ չի գրանցվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց համայնքապետի թեկնածու, նախկին համայնքապետ Պարույր Սարգսյանը: «Ընտրությունները շատ հանգիստ, խախանդ, լավ, ջերմ մթնոլորտում ընթանում են, որեւէ դեպք չի արձանագրվել, նախկին լարվածությունը չկա»,-ասաց նա: Նախկին համայնքապետը նշեց, որ ինքը հրաժարական տալուց ասել էր, որ ապացուցելու է, որ նորից է ընտրվելու եւ այսօր համագյուղացիները իրենց գնահատականը կտան: Նա նշեց, որ նախկինում իր հետ լարված հարաբերությունների մեջ գտնվողներից որեւէ մեկը թեկնածություն չի դրել: Իրենից բացի եւս մեկ համագյուղացի է թեկնածություն դրել, ով ինչպես եւ ինքը նախին հանրապետական է: Պարույր Սարգսյանն ասաց, որ ՀՀԿ-ից դուրս է եկել այս տավա փետրվար ամսին: Նշենք, որ Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին, սակայն 2019-ի ապրիլի 13-ին հրաժարականի դիմում է ներկայացրել՝ գյուղում ստեղծված լարվածության արդյունքում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի եւ Շիրակի մարզերի 19 համայնքում, որոնցից 13-ում ընտրությունները հերթական են, իսկ 6-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթանում են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, եւ մեկ համայնքում միաժամանակ անց են կացվում համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ:
12:29
12:12
11:34
11:15
11:02
10:36
10:18
10:02
17:03
16:48
16:23
16:05
09:03
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02