ARM | RUS |

Լույս է տեսել «Դե ֆակտո» ամսագրի հերթական համարը

02.10.19 | 12:19

ՀՀ առաջին կին գործարարներից ամենահամարձակ ու կանացի Նարինե Չարչյանը` իր նվաճումների եւ ադամանդե կերպարի մասին

Երբ համարձակ ես, ուժեղ, հավատում ես սեփական ուժերիդ, հաղթանակը սիրահարվում է քեզ, իսկ պարտությունն անցնում կողքովդ` որպես մի անցորդ, ում դու չես նկատում: Եվ երբ ձգտումներդ լի են սիրով, դրական էներգիայով ու գեղեցիկ գաղափարներով, նպատակներիդ իրականացումը երջանկություն է պարգեւում ոչ միայն քեզ, այլ տարածվում շուրջդ եւ լուսավորում ամեն ինչ եւ ամենքին: Այդպիսին է «Դայմոնդ» ռեստորանային համալիրի հիմնադիր տնօրեն Նարինե Չարչյանի անցած ուղին, ով ժպտում է դժվարություններին եւ իր լավատեսությամբ ու կյանքը սիրելու կարողությամբ վարակում յուրաքանչյուրին, ով գեթ մեկ անգամ առիթ է ունենում նրա հետ շփվելու:
Ձեզ ենք ներկայացնում Նարինե Չարչյանի հետ մեր անկեղծ ու բովանդակալից հարցազրույցը` իր անցած ուղու, ձեռքբերումների, կորուստների, հաղթանակների ու կենսափիլիսոփայության մասին:

-Տիկի՛ն Չարչյան, Դուք Հայաստանի տնտեսական դաշտում գործունեություն ծավալող առաջին կին գործարարներից եք, ով դեռևս երիտասարդ տարիներից փորձել է իրեն գործարարության ոլորտում` կոտրելով մեր հասարակության մեջ առկա որոշակի կարծրատիպեր: Ինչպե՞ս կբնորոշեք Ձեր անցած ուղին.արդյո՞ք հեշտ էր հայուհու համար հիմնել սեփական բիզնես այդ տարիներին:


-Հետաքրքիր ճանապարհ եմ անցել` լի ձգտումներով և իրագործված ծրագրերով: Իմ տեսակն այնպիսին է, որ յուրաքանչյուր դժվարության մեջ տեսնում է հնարավորությունը` այն հաղթահարելու և շարժվելու առաջ:
Պետք է նշեմ, որ նախաձեռնողականությունը, ինքնուրույնությունը, պատասխանատվության զգացումն ու պատվախնդրությունն իմ մեջ վառ էին արտահայտված դեռևս դպրոցական, ուսանողական տարիներից: Ես միշտ աչքի եմ ընկել համարձակ գաղափարներով ու ծրագրերով, ինձ ասում էին, որ լիդերի հատկանիշներ ունեմ և ակամա համախմբվում էին իմ շուրջը:
Շատ էի հավանում կապիտալիստական հասարակարգը, որտեղ մարդիկ, հենվելով սեփական ուժերի վրա, կարողանում էին ինչ-որ բան ստեղծել, ու երբ 1987-88թթ. Հայաստանում ստեղծվեցին ազատ շուկայական հարաբերություններ, և առաջին հնարավորությունը ընձեռվեց զբաղվելու գործարարությամբ, ես, մեր ընտանիքը սկսեցինք մեր մտքերը դարձնել իրականություն:
Հե՞շտ էր, իհարկե ոչ, այն էլ այդ տարիներին և այն էլ երիտասարդ հայուհու համար: Ոլորտը նոր էր զարգանում, բնականաբար, առաջին քայլեր կատարողներն անցնում էին որոշակի դժվարությունների միջով: Բայց այդ փաստն ինձ չէր ընկճում, ինձ համար ամենակարևորն իմ նպատակներն ու ձգտումներն իրականացնելն էր: Կողքիս էր ամուսինս, ով ինձ ոգևորում ու մղում էր ծրագրերս կյանքի կոչելուն:

-Պայքարի և ձեռքբերումների ինչպիսի՞ ճանապարհ եք անցել:

-Պետք է անկեղծ ասեմ, որ պայքար բառն այնքան էլ չեմ սիրում, ես այն փոխարինել եմ ձգտում բառով: Բա՛րդ, շա՜տ բարդ ճանապարհ եմ անցել: Կարծում եմ` մեր ողջ կյանքը ձգտումների, ցանկությունների իրականացման շրջապտույտ է, և մենք պետք է կարողանանք ճիշտ կառավարել մեզ տրված ժամանակն ու ռեսուրսները մեր նպատակներին հասնելու համար: Երևի թե դա ինձ հաջողվել է, և դա է պատճառը, որ երբեք չեմ կենտրոնացել դժվարությունների վրա:
Կյանքիս ամենամեծ ձեռքբերումն իմ ընտանիքն է. կիրթ և դաստիարակված երկու երեխաներս, իսկ բիզնեսում ունեցած հաջողությունները ես չեմ համարում ձեռքբերում. դա իմ աշխատանքի արդյունքն է, եթե ծավալում ես բիզնես գործունեություն, բնականաբար, պետք է պատվախնդրություն ունենաս` այն կայացնելու: Իսկ թե ինչպես եմ պահպանել դիրքերս բիզնես ոլորտում, դա էլ իմ կամքի արդյունքն է:

Առհասարակ, բիզնեսը պահելու, զարգացնելու, առաջ տանելու, ժամանակին համընթաց քայլելու առումով` ես միշտ ասում եմ, որ մենք շատ բան կարող ենք մտածել, բազում ծրագրեր կազմել, խոշոր ներդրումներ կատարել, բայց պետք է կարողանանք ունենալ թիմ, որի միջոցով իրականացնենք մեր ծրագրերը: Եվ եթե անգամ սկզբնական շրջանում նրանք հմուտ չեն լինում, ապա պետք է օգնել, որ հմտանան, որովհետև ոչ ոք չի ծնվում, օրինակ, բարձր որակավորմամբ մենեջեր, մանավանդ այն տարիներին, երբ բուհերը նման մասնագետներ չէին պատրաստում: Այդ հարցում ինձ շատ էր օգնում նաև իմ մասնագիտությունը: Ես գիտեի` ո՛ր աշխատակցին ինչպիսի մոտեցում ցուցաբերել, որ ավելի սրտացավ վերաբերվեր իր գործին: Նաև ղեկավար անձնակազմին բացատրում էի, թե ինչպես պետք է ղեկավարել թիմը, ինչպես խոսել իրենց ենթակայության տակ գտնվող աշխատակիցների հետ, հատուկ նշում, որ իրենց խոսքը պետք է լինի բարի` զերծ վիրավորանքից, հեգնանքից և մեծամտությունից:


Մեր ողջ կյանքը ձգտումների, ցանկությունների իրականացման շրջապտույտ է,

եւ մենք պետք է կարողանանք ճիշտ կառավարել մեզ տրված ժամանակն ու ռեսուրսները մեր նպատակներին հասնելու համար»:


-Խոսեցիք Ձեր կրթությունից. ինչպիսի՞ կրթություն եք ստացել:

-Սովորել և ավարտել եմ Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի (այն ժամանակ` ինստիտուտի) Մանկավարժության, հոգեբանության և տարրական ուսուցման մեթոդիկայի, երեխաների անատոմիայի և ֆիզիոլոգիայի ֆակուլտետը:

-Ինչպե՞ս ծնվեց ռեստորանային համալիրի ստեղծման գաղափարը:

-Նախ նշեմ, որ որևէ երկիր այցելելիս ես, անպայման, հաճախում եմ տեղի լավագույն ռեստորանները և համտեսում իրենց ճաշատեսակները: Եվ երբ գործի բերումով ԱՄՆ-ում էի, գրեթե ամեն օր այցելում էի Գլենդել քաղաքում գտնվող իտալական մի փոքրիկ ռեստորան, որն ինձ գրավում էր իր ոճով և խոհանոցով: Եվ քանի որ արտասահմանում շատ ընդունված է, որ ռեստորանների տերերը հենց իրենք են շեֆ-խոհարարները, իրենց ձեռքով են ամեն բան պատրաստում ու, երբեմն դուրս գալիս սրահ, հարցուփորձ անում իրենց հյուրերին, թե ինչպիսին էր կերակուրը, ի՞նչը դուր եկավ, ի՞նչը` ոչ, ի՞նչ առաջարկություններ ունեն: Այդ հարցը մի քանի անգամ ինձ էլ տրվեց, և ես պատասխանեցի` արտահայտելով իմ հիացմունքն իրենց խոհանոցի հանդեպ: Հետո սկսեցինք զրուցել տարբեր թեմաների շուրջ: Հետաքրքիրն այն էր, որ նա համառորեն մտածում էր, թե ես իտալուհի եմ, և խոսում էր ինձ հետ իբրև իտալուհու հետ: Ես նրան ասացի, որ հայ եմ, սիրում եմ իմ հայրենիքը, պատմեցի նաև Հայաստանի մասին: Այդպես ընկերացանք: Ես ասացի նրան, որ երկար ժամանակով չեմ եկել ԱՄՆ, և որ պետք է վերադառնամ իմ հայրենիք, քանի որ շատ եմ սիրում ու կարոտում ի՛մ Հայաստանը, ի՛մ Երևանը: Եվ այդպիսի մի օր նա անակնկալ նվեր մատուցեց` ինձ նվիրելով իր բաղադրատոմսերը: Նա ինձ ասաց.«Ես քեզ նվիրում եմ իմ գաղտնի բաղադրատոմսերը` ռեստորանային բիզնես հիմնելու համար: Եթե ցանկանաս հիմնել ռեստորանային բիզնես` իմացիր, որ բազում հաջողություններ կունենաս այդ բնագավառում, դու աշխարհի որ երկրում ուզես, կարող ես այդ բիզնեսը հիմնել, անգամ` Իտալիայում, բայց ինձ խոստացիր, որ դա չես անի ԱՄՆ-ում»: Ես անակնկալի եկա նրա վերաբերմունքից, շնորհակալություն հայտնեցի վստահության համար, ընդունեցի նվերը` ժպտալով, բայց իմ մտքով ընդհանրապես չէր անցնում, որ կարող եմ բացել ռեստորան և այն էլ` պիցցայատուն: Երկու-երեք ամիս ԱՄՆ-ում անցկացնելուց հետո (այդքան հազիվ դիմացա, քանի որ կարոտում էի Հայաստանը, իմ քաղաքը) վերադարձա Հայաստան: Տանը սկսեցի պիցցա պատրաստել այդ բաղադրատոմսով ընտանիքիս, երեխաներիս համար: Բնականաբար, առաջին գնահատական տվողը ընտանիքս էր, նրանք շատ հավանեցին, հատկապես` երեխաներս: Նրանք հաճախ էին խնդրում. «Մամա՛, էլի պիցցա կպատրաստե՞ս»: Ի դեպ, այդ տարիներին Երևանում, կարելի է ասել, պիցցայատներ չկային:
Հետո ամուսնուս ընկերներն ու հարազատները, հյուրընկալվելով մեր տանը, համտեսում էին իմ պիցցան, որը ես սիրով պատրաստում էին նրանց համար և շատ էին հավանում: Նրանք հաճախակի ասում էին. «Չգա՞նք Ձեր տուն պիցցա ուտելու»: Գիտեք, այդ տարիներին մարդիկ ավելի շատ տանն էին հավաքվում, այսքան շատ ռեստորաններ չկային: Մեր տունը միշտ հյուրաշատ էր, մեր դռները բաց էին հյուրերի առաջ: Հետաքրքիրն այն է, որ ինչ էլ լիներ սեղանին դրված, անգամ ձմռանը, երբ գալիս էին մեր տուն` խաշ ուտելու, խնդրում էին, որ պիցցա պատրաստեմ և այդպես տարիներ շարունակ:
Պետք է նշեմ, որ իտալացի շեֆ-խոհարարն ինձ 4-5 տեսակի պիցցայի բաղադրատոմս էր փոխանցել, բայց ես սկսեցի փոփոխություններ (իմպրովիզներ) անել` ստեղծագործել խոհանոցում: Ըստ ճաշակի` տարբեր բաղադրիչներ էի ավելացնում պիցցայի վրա, ստանում նոր ու հետաքրքիր համեր: Պատրաստում էի անգամ անչոուսով պիցցա, որը այժմ կա մեր ճաշացանկում, բայց այն ժամանակ նորություն էր գարեջրի հետ վայելելու համար: Շատ փորձարկումներ էի անում, ու ինձ մոտ լավ էր ստացվում: Եվ եկավ մի պահ, որ կայացրեցի որոշում` հիմնելու ռեստորանային բիզնես:

-Իսկ ինչո՞ւ «Դայմոնդ» (ադամանդ):

-«Դայմոնդ», որովհետև ադամանդն իմ ամենասիրած քարն է, այն ինձ գրավում է իր պարզ շքեղությամբ, մաքրությամբ, գեղեցկությամբ և կարծրությամբ: Թերևս, այդ հատկանիշերը կյանքում ինձ համար շատ կարևոր են:

«Դայմոնդ», որովհետեւ ադամանդն իմ ամենասիրած քարն է, այն ինձ գրավում է իր պարզ շքեղությամբ,

մաքրությամբ, գեղեցկությամբ եւ կարծրությամբ: Թերեւս, այդ հատկանիշերը կյանքում ինձ համար շատ կարեւոր են»:

-Ո՞րն եք համարում ռեստորանի հաջողության գաղտնիքը, ի՞նչ սկզբունքներ և գաղափարներ են դրված «Դայմոնդ»-ի գործունեության հիմքում և արդյո՞ք հաջողվում է մշտապես պահպանել «ադամանդե» որակ:

-Ասում են` ես խստապահանջ եմ, այո՛, դա այդպես է, ես նաև հետևողական եմ: Սնունդը պետք է լինի որակով, թարմ, ուտեստները պատրաստվեն ըստ բաղադրատոմսի, բացառում եմ կիսով չափ մշակված, սառեցված մթերքների օգտագործումը: Մեզ մոտ ամեն ինչ պատրաստվում է տեղում և թարմ: Իմ աշխատանքային թիմը գիտի իմ պահանջների մասին և սիրով կատարում է դրանք:
Իսկ մեր հաջողության գաղտնիքը սերն է. մեր աշխատանքի հիմքում սերն է, մենք սիրով ենք կատարում մեր աշխատանքը և սիրով ենք ընդունում մեր հյուրերին: Այո, հյուրերին` ոչ հաճախորդներին: Մեր բոլոր այցելուները մեր թանկ հյուրերն են, որոնց մենք ցանկանում ենք գոհացնել մեր աշխատանքով և պարգևել նրանց գեղեցիկ ու հաճելի պահեր: Իսկ «Ադամանդե» որակն առանց «ադամանդե» սիրո ու նվիրվածության հնարավոր չէ ապահովել: Իհարկե, իմ հետևողականությունը նույնպես շատ կարևոր նշանակություն ունի: Մեկ օրինակ բերեմ, երբ տանը պետք է հյուրեր գան, ինչպե՞ս է ամբողջ ընտանիքը խառնվում իրար, որ ամեն ինչ իր տեղում լինի, տունը մաքուր լինի, ուտելիքը հյուրերին դուր գա, և սկսում են ևս մեկ անգամ մաքրություն անել` սկսած սանհանգույցից մինչև պատուհաններ, ամենայն բծախնդրությամբ պատրաստում են տեսակ-տեսակ ճաշատեսակներ և աղցաններ: Պատկերացրեք` ես ամեն օր ունեմ մեծաքանակ հյուրեր, և այդ ամենը մեզ մոտ ամենօրյա բնույթ է կրում: Ես իմ աշխատակիցներին մշտապես ասում եմ` հյուրն է մեզ ընտրում, ոչ թե մենք իրեն, և եթե նա մեզ է ընտրել, ապա մենք պետք է յուրաքանչյուրին վերաբերվենք այնպես, որ իրեն զգա և՛ ուշադրության կենտրոնում, և ՛ համեղ ուտի, և եթե անգամ ինչ-որ մի բանից դժգոհ է, (դե մարդիկ տարբեր են, լինում է` վատ տրամադրությամբ են արթնացել կամ ինչ-որ բանից բարկացել են, նյարդային են), ձեր ներողությունով, ժպիտով, ուշադրությամբ, երբեմն նաև հյուրասիրությամբ նպաստեք, որ նրա տրամադրությունը բարձրանա ու մեզ մոտից լավ տրամադրությամբ հեռանա: Թեև նման դեպքեր հազվադեպ են լինում:

Մեր աշխատանքի հիմքում սերն է, մենք սիրով ենք կատարում մեր աշխատանքը եւ սիրով ենք ընդունում մեր հյուրերին:

Այո, հյուրերին` ոչ հաճախորդներին: Մեր բոլոր այցելուները մեր թանկ հյուրերն են, որոնց մենք ցանկանում ենք գոհացնել մեր աշխատանքով եւ պարգեւել նրանց գեղեցիկ ու հաճելի պահեր»:

-Ի՞նչ յուրահատկություններ ունի ռեստորանի ճաշացանկը, կա՞ն կերակրատեսակներ, որոնք կարելի է համտեսել միայն «Դայմոնդ»-ում:

-Իհարկե, կան նման ճաշատեսակներ, աղցաններ, որոնք միայն «Դայմոնդ»-ում կարելի է համտեսել: Ես և մեր շեֆ-խոհարարը մշտապես ստեղծագործում ենք խոհանոցում, անգամ հայկական ավանդական ուտեստները մենք փորձում ենք փոքր-ինչ այլ կերպ պատրաստել, մեր ձեռագիրը թողնել դրանցում:
Ընդհանրապես, մեր ռեստորանում մատուցվող ցանկացած ճաշատեսակ կրում է մեր ռեստորանի համն ու հոտը: Մենք ունենք դոլմայի տեսականի, որը տարբերվում է իր պատրաստման եղանակով, ինչը յուրահատուկ համ և բույր է հաղորդում տեսակներից յուրաքանչյուրին: Օրինակ` դոլմայի միսը մենք կտրատում ենք, համեմում, ավելացնում կարագ, հետո նոր աղում:
Խոհարարական մեկ գաղտնիք էլ բացահայտեմ` յուրաքանչյուր ճաշատեսակի կամ աղցանի համի ամենակարևոր գրավականը ճիշտ քանակությամբ աղով համեմելն է, եթե ձեռքդ չսխալվեց աղի հարցում, ապա ինչ էլ պատրաստես, հոյակապ է ստացվելու:
Մեր ճաշացանկը հարուստ է տարբեր երկրների խոհանոցներով և ուտեստների բազմազանությամբ: Դրանում ընդգրկված է մոտ 130 ուտեստ և 25 տեսակի պիցցա: Մեզ մոտ իր քիմքին հաճելի ուտեստ կարող է գտնել անգամ ամենաբծախնդիր հյուրը: Ի դեպ, մեր ճաշացանկը անընդհատ թարմացվում է և համալրվում հետաքրքիր բաղադրատոմսերով:
«Դայմոնդ»-ի յուրահատկություններից է նաև մոտեցումը` ուտեստի մատուցման և նախապատվությունը առողջ սննդին տալու առումով: Մենք Հայաստանի ռեստորանային շուկայում առաջին անգամ սկսեցինք տաք ուտեստները մատուցել սովորականից մեծ ափսեներով, որոնք հնարավորություն են տալիս դրանց կից մատուցել նաև թարմ, ախորժելի և առողջարար աղցաններ` պատրաստված ճակնդեղով, կաղամբով, կանաչ ոլոռով, եգիպտացորենով, համադրելով բրնձով, հնդկաձավարով և կարտոֆիլով: Ի դեպ, կանաչ ոլոռը, չգիտես ինչու, հաճախ անտեսվում է, բայց այն շատ օգտակար է:
Մենք նաև մեծ սիրով ենք վերաբերվում մեր փոքրիկ հյուրերին` երեխաներին, ում համար ունենք հատուկ անվճար ճաշացանկ:
Պետք է նշեմ նաև, որ մեր հյուրի ցանկությունը, նախընտրությունները շատ կարևոր են մեզ համար: Լինում են դեպքեր, երբ խնդրում են պատրաստել որևէ ճաշատեսակ, որը ընդգրկված չէ մեր ճաշացանկում, մենք չենք մերժում, եթե նրանք համաձայնում են սպասել, մեր խոհարարը սիրով պատրաստում է:


Մենք նաեւ մեծ սիրով ենք վերաբերվում մեր փոքրիկ հյուրերին` երեխաներին, ում համար ունենք հատուկ անվճար ճաշացանկ:


-Ինչպիսի՞ երաժշտություն է հնչում ռեստորանում, արդյո՞ք կարևորում եք որակյալ երաժշտության առկայությունը:

-Ես ինքս երաժշտության, և առհասարակ, արվեստի սիրահար եմ, և միանշանակ չեմ կարող չկարևորել որակյալ երաժշտության առկայությունը ռեստորանում: Մեր գինետանը` մառանում, հնչում է գուսանական երաժշտություն, առաջին հարկում կարելի է ունկնդրել դաշնամուրային կատարումներ, երկրորդ հարկում հանդիսությունների սրահն է, որտեղ կազմակերպվում են տարբեր տեսակի միջոցառումներ, այնտեղ բենդ է նվագում: Առաջիկայում բացվելու է մեր համալիրի երրորդ հարկը, որը անակնկալ է լինելու մեր հյուրերի համար: Չորրորդ հարկում դիջեյ կա, ով ժամանակակից ռիթմերի ներքո հետաքրքիր ժամանց է ապահովում երիտասարդների համար: Իսկ հինգերորդ հարկում գործում է մեր բացօթյա սրճարանը: Այսինքն` մեր ռեստորանային համալիրը բազմապրոֆիլ է` նախատեսված նաև երաժշտական առումով տարբեր ճաշակի տեր մարդկանց համար:

-Ովքե՞ր են Ձեր հյուրերը, ի՞նչ տարիքի և հետաքրքրությունների տեր մարդիկ են:

-«Դայմոնդ»-ում մշտապես հյուրընկալվել են երիտասարդ և միջին տարիքի մարդիկ, սակայն վերջին փոփոխություններից` վերանորոգումից, հետո «Դայմոնդը» դարձավ բազմապրոֆիլ ռեստորան, ուր յուրաքանչյուր տարիքի մարդ կարող է գտնել իր հետաքրքրությունը: Օրինակ` ես նկատել եմ, որ անգամ 15 տարեկան պատանիներին է սկսել հետաքրքրել մեր համալիրը, այստեղ փոքրիկ խմբով գալիս են` ծննդյան և այլ միջոցառումներ նշելու: Դրան նպաստել է նաև դիջեյի ներգրավվածությունը:
«Դայմոնդը» նաև սիրահար զույգերի նախընտրելի վայր է, հատկապես բացօթյա սրահը, որտեղ շատ հաճախ ռոմանտիկ մթնոլորտ է տիրում. երիտասարդ տղաները մոմերի, վարդի թերթիկների ներքո առաջարկություն են անում իրենց սիրելի աղջկան, անակնկալներ մատուցում, մեզ խնդրում, որ կոկտեյլի կամ թխվածքի մեջ թաքցնենք մատանին և այլն: Ես մշտապես խրախուսում եմ նման նախաձեռնությունների իրականացումը, անգամ եթե ազատ տեղ չենք ունենում, խնդրում եմ աշխատակիցներիս, որ ինչ-որ ձևով չմերժեն երիտասարդներին իրենց կյանքի բախտորոշ քայլը մեզ մոտ իրականացնել: Այդպես շատ ընտանիքներ կան, որոնց միության կայացման գործում իր դերն ունի նաև «Դայմոնդը»:

-Մենք տեղյակ ենք, որ Դուք հրաշալի պատրաստում եք, ո՞ւմից եք ժառանգել այդ շնորհը:

-Ես սիրում եմ իմ արմատներն ուսումնասիրել, և այդ հարցի պատասխանը գտել եմ: Մայրս հրաշալի էր պատրաստում, ով, ցավոք, արդեն երկու տարի է մեզ հետ չէ: Նա այդ շնորհը ժառանգել էր իր մորական տատից, ով ուղղակի փայլել է իր խոհարարական տաղանդով: Ես, իհարկե, նրան չեմ տեսել, բայց ինձ ասում էին, որ մայրիկիս պատրաստածը շատ նման է իր տատիկի պատրաստածի համին:
Այո, ես սիրում եմ պատրաստել, և անգամ կյանքիս ամենածանրաբեռնված փուլերում` թեկուզ երեկոյան ուշ ժամերին, (որովհետև ցերեկն աշխատում էի) որպես տան տիկին` մայր, տեսակ-տեսակ աղցաններ և ճաշատեսակներ եմ պատրաստել ընտանիքիս, երեխաներիս համար: Մեր կարևոր հյուրերին մենք մշտապես տանն ենք ընդունել, ամուսինս հպարտանում էր իմ խոհարարական տաղանդով և սիրում իր ընկերներին տուն հրավիրել և ջերմ, ընտանեկան մթնոլորտում հետաքրքիր ժամանակ անցկացնել: Իսկ նրանք շատ էին, քանի որ ամուսինս ուներ ընկերական մեծ շրջապատ: Ես սիրով էի ընդունում մեր հյուրերին:


Իմ կյանքում կան նշանակալի անձիք, որոնցից յուրաքանչյուրը մեծ հետք է թողել իմ անձի զարգացման եւ կայացման գործում:

Նրանցից առաջինը իմ ծնողներն են, հետո ամուսինս եւ երեխաներս: Իսկ մոտիվացիայիս աղբյուրը երեխաներս են»:


-Բոլորիս կյանքում լինում են մարդիկ, ովքեր հատուկ նշանակություն և դեր են ունենում դրանում և մոտիվացնում են մեզ ծրագրեր իրականացնելիս: Ո՞ւմ եք համարում նշանակալի անձ կամ անձիք Ձեր կյանքում:

-Իմ կյանքում կան նշանակալի անձիք, որոնցից յուրաքանչյուրը մեծ հետք է թողել իմ անձի զարգացման և կայացման գործում: Նրանցից առաջինը իմ ծնողներն են, հետո ամուսինս և երեխաներս: Իսկ իմ մոտիվացիայի աղբյուրը երեխաներս են:
Կարծում եմ` իմ դաստիարակության, ինտելեկտի, ինքնուրույնության, ինքնավստահության, հավատի` սեփական ուժերիս հանդեպ, և առհասարակ, իմ տեսակի համար պարտական եմ ծնողներիս. նրանց դաստիարակության և նրանցից ժառանգած գեների շնորհիվ եմ ես այնպիսին, ինչպիսին որ կամ:
Հայրս կարկառուն կոմունիստ էր, մասնագիտությամբ` էներգետիկ, էներգետիկայի ոլորտի լավագույն մասնագետներից մեկը: Նա շուրջ ութ տարի աշխատել է Աֆղանստանում` հիդրոկայաններ էր կառուցում, իսկ մայրս տարվա կեսը նրա մոտ էր անցկացնում: Ես բավականին ինքնուրույն եմ դարձել նաև այդ պատճառով, քանի որ ինքս էի կազմակերպում և կառավարում իմ կյանքն ու անելիքները: Երբ ես բուհ էի ընդունվում, հայրս արտասահմանում էր:
Ծնողներս շատ էին պարծենում ինձնով: Հայրս, թեև վախենում էր իմ համարձակությունից, անհանգստանում նախաձեռնություններիս համար` մտածելով, որ աղջիկ եմ, գուցե չդիմանամ դժվարություններին, սակայն երբ հաջողում էի, գովում ու հպարտանում էր ինձնով` ասելով.«Դու և՛ իմ աղջիկն ես, և՛ իմ տղան»: Իսկ մայրիկիս միշտ ասում էր. «Մեր Նառան շատ յուրահատուկ մարդ է»: Բայց ես իրենց դաստիարակության արդյունքն էի: Իրենք էին իմ մեջ սերմանել սերը, ազնվությունը, բարությունը, պատվախնդրությունը, ինքնուրույնությունը և այլն: Ես էլ իմ հերթին երեխաներիս եմ փոխանցել նրանց տված դաստիարակությունը, սովորեցրել ինքնուրույն մտածել, որոշումներ կայացնել, լինել ինքնավստահ, և նրանք այդպիսին են:
Ցավոք, այսօր ծնողներս ինձ հետ չեն. երկու տարի առաջ` 80 տարեկան հասակում մահացավ մայրս, իսկ հայրս 1993թ. է մահացել, այդ ժամանակ ես արդեն լուրջ հաջողություններ ունեի: Երկուսի մահն էլ ինձ համար ծանր կորուստ էր, սակայն շնորհիվ ստացածս դաստիարակության` չընկճվեցի և շարժվեցի առաջ:

Պետք է ապրել արժանապատիվ, հիշել, չմոռանալ երբեք հարազատներիդ,

չմոռանալ երբեք այն մարդկանց, ովքեր քո կյանքում մեծ դեր են ունեցել` անկախ նրանից կողքիդ են, թե ոչ: Պետք է ապրե՛լ, ստեղծագործե՛լ, բարին տա՛լ, ժպտա՛լ, մեկ բառով` ԱՊՐԵԼ...

-Տարիներ առաջ Դուք ևս մեկ մեծ կորուստ ունեցաք: Հաջողվե՞լ է հաղթահարել այն, ի՞նչ փիլիսոփայությամբ եք ապրում:

-Ցավոք, բոլորիս կյանքում էլ լինում են կորուստներ` սիրելիի, հարազատի, ծնողի: Ամուսնուս կորուստը մեծ վիշտ և ցավ է ինձ համար: Իմ կարծիքով` մեր ներսում մարդկային կորուստը երբեք չի հաղթահարվում, այդ դատարկությունը, լռությունը մշտապես ուղեկցում է մեզ և որևէ կերպ չի լրացվում: Բայց ամեն մարդ էլ իր մեջ ուժ է գտնում` գիտակցելու, որ դա կյանքի օրենքն է.մեր հարազատ մարդիկ մի օր հեռանում են մեզանից: Մարդ կա ասում է. «Աստծո գործերն անքննելի են», մյուսը, թե` ճակատագիր է: Ես դրանցից ոչ մեկն էլ չեմ ասում: Եթե ես իմանայի, որ այդ հարցում կա խտրականություն` մեկն ապրում է հավերժ, մյուսը` մահանում, կմտածեի անարդարություն է, բայց ո՛չ, բոլորս էլ մահկանացու ենք, և ոչ ոք չի կարող ասել, թե որ օրն է իր վերջին օրը: Երբ հայրս մահացավ, ես 27 տարեկան էի, էլի շատ ծանր տարա, բայց ինձ օգնեց այն միտքը, որ բոլոր մարդիկ մի օր հեռանում են:
Իհարկե, ես երբևէ չէի կարող պատկերացնել, որ այդքան շուտ կկորցնեի իմ ամուսնուն, մենք մի ամբողջ կյանքի պլանավորում ունեինք: Բայց երբ պատահում է անսպասելին, ստիպված ես պինդ լինել, կանգուն և պարտավոր ես նրա անունը և հիշատակը վառ պահել: Եթե այդպիսին չլինես, չես կարող ո՛չ նրա հիշատակը պահել, ո՛չ քեզ պահել և, առավել ևս, կընկճես և մեծ ցավ կպատճառես երեխաներիդ, ում համար հոր մահը սարսափելի կորուստ է: Եվ այնպես չէ, որ ես յուրահատուկ ուժեղ մարդ եմ, ես կարծում եմ, որ մարդկությունն է ուժեղ, որովհետև կյանքն է այդպիսին, ոչինչ չես կարող անել: Ու ցավը, միևնույնն է, ուժգին է` անկախ նրանից, թե երբ և որ տարիքում ես կորցնում հարազատիդ: Ես 80 տարեկան մայր եմ կորցրել, բայց կարծում եմ, որ դա շատ անժամանակ մահ էր, և շատ ծանր եմ տարել: Չեմ կարծում, որ ամուսնուս ավելի մեծ տարիքում կորցնեի, ավելի թեթև կլիներ ինձ համար: Ո՛չ...
Դրա համար պետք է ապրել արժանապատիվ, հիշել, չմոռանալ երբեք հարազատներիդ, չմոռանալ երբեք այն մարդկանց, ովքեր քո կյանքում մեծ դեր են ունեցել` անկախ նրանից կողքիդ են, թե ոչ: Պետք է ապրե՛լ, ստեղծագործե՛լ, բարին տա՛լ, ժպտա՛լ, մեկ բառով` ԱՊՐԵԼ...

Շարունակությունը «Դե ֆակտո» ամսագրում:


Զելենսկին ժամանեց Երևան

Զելենսկին ժամանեց Երևան

20:53

Մայր Աթոռում քահանայական ձեռնադրություն է կատարվել

Մայր Աթոռում քահանայական ձեռնադրություն է կատարվել

20:46

Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն

Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն

20:36

Հայաստանի և Լիտվայի վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերությունները խորացնելուն վերաբերող հարցեր

Հայաստանի և Լիտվայի վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերությունները խորացնելուն վերաբերող...

20:19

Մակրոնը ժամանեց Հայաստան

Մակրոնը ժամանեց Հայաստան

20:12

Հայտնի է քաղաքական ուժերի հերթականությունը քվեաթերթիկներում

Հայտնի է քաղաքական ուժերի հերթականությունը...

19:03

Ո՞րն է Երևանում ԵՄ քաղաքական գործիչների այս գագաթնաժողովի և ցուցադրական աջակցության իրական պատճառը. Ամստերդամ

Ո՞րն է Երևանում ԵՄ քաղաքական գործիչների այս գագաթնաժողովի և ցուցադրական աջակցության իրական...

21:12

Փրկարարները վիրավոր արագիլին դուրս են բերել երթևեկելի հատվածից և հանձնել կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հիմնադրամին

Փրկարարները վիրավոր արագիլին դուրս են բերել երթևեկելի հատվածից և հանձնել կենդանիների...

19:55

Bloomberg. Իրանը սկսել է կրճատել նավթի արդյունահանումը

Bloomberg. Իրանը սկսել է կրճատել նավթի արդյունահանումը

19:30

2 ամսում Լիբանանում 2 659 մարդ է զոհվել Իսրայելի հարվածներից, 8 հազարից ավելի վիրավոր կա

2 ամսում Լիբանանում 2 659 մարդ է զոհվել Իսրայելի հարվածներից, 8 հազարից ավելի վիրավոր...

19:27

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում

19:15

Ակնկալում եմ Էկոնոմիկայի նախարարից, որ լալահառաչ հայտարարություններ անելու փոխարեն զբաղվի Wildberries-ի և Ozon-ի հետ կապված խնդրի լուծմամբ. Մարուքյան

Ակնկալում եմ Էկոնոմիկայի նախարարից, որ լալահառաչ հայտարարություններ անելու փոխարեն զբաղվի...

19:10

Վրաերթի հետևանքով մահացել է КВН-ի հայտնի դերասանուհի Ելենա Ռիբալկոն

Վրաերթի հետևանքով մահացել է КВН-ի հայտնի դերասանուհի Ելենա...

19:08

Կփոխհատուցվեն թե՛ անասունների անկումը, թե՛ բերքի կորուստը․ «Միասնության թևեր»

Կփոխհատուցվեն թե՛ անասունների անկումը, թե՛ բերքի կորուստը․ «Միասնության...

18:48

Գյումրու «Շիրակի» գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

Գյումրու «Շիրակի» գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

18:33

Բոլոր հայրենասեր ուժերը պետք է համախմբվեն, սա իշխանության կռիվ չէ, հայապահպանության կռիվ է․ Սամվել Կարապետյան (Տեսանյութ)

Բոլոր հայրենասեր ուժերը պետք է համախմբվեն, սա իշխանության կռիվ չէ, հայապահպանության կռիվ է․...

18:18

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի...

09:28

Որպեսզի «Կոլցոն», Սումգայիթը, Արցախը չկրկնվեն, լուծումը սթափ ըմբռնելն է՝ ու՞մ հետ են Հայաստանի շահերը համընկնում, ի՞նչ պայմաններով. Արման Թաթոյան

Որպեսզի «Կոլցոն», Սումգայիթը, Արցախը չկրկնվեն, լուծումը սթափ ըմբռնելն է՝ ու՞մ հետ են Հայաստանի...

09:02

Հայտնի է, թե ինչու են դադարեցվել հայկական ընկերությունների վաճառքները Wildberries-ում․ Պարզաբանում

Հայտնի է, թե ինչու են դադարեցվել հայկական ընկերությունների վաճառքները Wildberries-ում․...

15:32

Wildberries-ն անժամկետ դադարեցրել է Հայաստանից վաճառքները. Ահազանգ

Wildberries-ն անժամկետ դադարեցրել է Հայաստանից վաճառքները....

14:43

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44