Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է «Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի (դատարան հասանելիության իրավունք) խախտում, ինչպես նաև 8-րդ հոդվածի խախտում (անձնական կյանքի հարգանքի իրավունք): Նշվում է, որ գործը վերաբերում էր 1939թ.-ին ծնված Գուրգեն Նիկոլյանին, որը 2012թ-ին դատարան է ներկայացրել ամուսնալուծության և վտարման հայցադիմում ընդդեմ իր կնոջ, պնդելով, որ իրենց կոնֆլիկտային հարաբերությունները անհնար են դարձրել համատեղ կյանքը։ Սակայն, դատարանները երբեք չեն քննել նրա հայցը, քանի որ նա 2013-ին ճանաչվել է անգործունակ՝ կնոջ ու որդու կողմից բերված վարույթի հիման վրա։ Դատարանը գտել է, որ դիմումատուն չի կարողացել ոչ հայց ներկայացնել կնոջ նկատմամբ ամուսնալուծության և վտարման պահանջով, ոչ էլ դատարանում պահանջել վերականգնել իր իրավունակությունը, քանի որ ՀՀ օրենքը ընդհանուր արգելք է սահմանում անգործունակ ճանաչված անձանց համար դատարաններ ուղղակիորեն մուտք գործելու վերաբերյալ: Նշվում է, որ իրավիճակն ավելի է սրվել այն փաստից, որ իշխանությունները դիմումատուի որդուն նշանակել են որպես նրա իրավաբանական խնամակալ, չնայած նրանց կոնֆլիկտային հարաբերություններին։ Ավելին, դիմումատուին օրինական կարողությունից զրկելու վճիռը հենվել է ընդամենը մեկհնացած հոգեբուժական զեկույցի վրա՝ առանց նրա հոգեկան խանգարման աստիճանը մանրամասն վերլուծելու կամ հաշվի առնելու այն, որ դիմումատուն չի ունեցել հիվանդության պատմություն: Դատարանը գտել է, որ որպես արդարացի բավարարում Հայաստանը Նիկոլյանին պետք է վճարի 7,800 եվրո՝ ոչ նյութական վնասի դիմաց:
12:29
12:12
11:34
11:15
11:02
10:36
10:18
10:02
17:03
16:48
16:23
16:05
09:03
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02