Հայաստանում եւ Արցախում մասշտաբային զորավարժությունների ընթացքում սպառազինությունների նոր եւ արդիականացված տեսակներ են փորձարկվել: Այս մասին հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Գեներալը կոնկրետ տեսակներ չնշեց, սակայն ասաց, որ հիմնականում խոսքը հակաօդային պաշտպանության եւ հակատանկային սպառազինության տեսակների մասին է: ՀՕՊ մասով Դավթյանը հայտնեց, որ խոցման հնարավորությունները մեծացվել են: Իսկ ինչ վերաբերում է հակատանկային սպառազինությանը, խոցման հեռահարությունը մեծացվել է երկու անգամ: Զորավարժությունների մասնակիցների առջեւ դրված երկրոդ խնդիրը սպառազինության արդիականացումն է, անձնակազմի անվտանգության բարձրացման համար աշխատանք է տարվել: Դավթյանի խոսքով՝ լավ արդյունքներ են գրանցվել համազարկային կրակի ռեակտիվ համակարգի, մասնավորապես, «Սմերչ»-ի կիրառմամբ: «Համակարգման բարձր մակարդակ»,- հաստատեց գեներալը: Ինչ վերաբերում է սպառազինության գնմանը, ապա, Դավթյանի խոսքով, գործընթացը շարունակվում է: Նրա խոսքով՝ նախապատվություն է տրվում սպառազինության այն տեսակներին, որոնք քիչ, սակայն լավ պատրաստված անձնակազմ են պահանջում: «Այդ պատճառով բարձրագույն կրթություն, IT ոլորտում գիտելքներ ունեցող անձնակազմ ենք հավաքում»,- նշեց Արտակ Դավթյանը:
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
09:01
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44