Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը: Վերջիններս քննարկել են «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի ընթացքը: Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, պատվիրակության անդամները նախարարին են ներկայացրել ծրագրի երկարացման նպատակով համաձայնագրի փոփոխման նախագիծը, պետական ֆինանսների կառավարման զեկույցը: Կողմերը քննարկել են ծրագրի շրջանակներում նախատեսված մարզերում հիվանդանոցների կառուցման, սարքավորումների ձեռք բերման և սկրինիգներ իրականացնելու ֆինանսավորմանն առնչվող հարցերը: Միաժամանակ, հանդիպման մասնակիցներն ընդգծել են ռեսուրսների ճիշտ ուղղորդման և առողջապահական ծառայությունների մատուցման արդյունավետության կարևորությունը: Խոսվել է նաև Հարավային Կորեա ուսումնական այց կազմակերպելու մասին, որտեղ հայկական ու վրացական պատվիրակությունները հուշագիր կկնքեն Կորեայի առողջապահական ապահովագրության գնահատող ծառայության և Կորեայի ազգային առողջապահական ապահովագրության ծառայության հետ՝ թվինինգ-համագործակցության ուղղությամբ: Հանդիպման ավարտին հյուրերը նշել են, որ հետագայում նախատեսվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ համագործակցություն` անհետաձգելի բուժօգնության բարելավման ուղղությամբ:
21:12
19:55
19:30
19:27
19:15
19:10
19:08
18:48
18:33
18:18
09:28
09:02
15:32
14:43
14:16
13:48
13:25
12:47
12:29
12:13
15:32 01.05.26
13:25 01.05.26
19:08 02.05.26
21:12 02.05.26
11:48 01.05.26
12:29 01.05.26
11:09 01.05.26
14:16 01.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44