Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է «Սանիթեք» ընկերության հետ պայմանագիրը միակողմանիորեն խզելու որոշմանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանի ավագանու նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետն ընդգծեց, որ շատ հանգիստ, առանց շտապելու ուսումնասիրելով բոլոր փաստերը և խնդիրները պատրաստվել էին «Սանիթեք»-ի հետ պայմանագիրը խզելուն՝ ընդգծելով, որ ընդհանրապես ոչ մի մտավախություն չունեն: «Եթե «Սանիթեք» ընկերությունը, այնուամենայնիվ, որոշի դիմել արբիտրաժային դատարան, մենք դրան պատրաստ ենք»,- ասաց Մարությանը:
Նա ընդգծեց, որ Երևանի սանմաքրման և աղբահանության համայնքային հիմնարկի կազմը և տեխնիկան համալրվում: «Մոտակա ամիսների ընթացքում վերջնական պրոցեսը կավարտվի»,- նշեց Երևանի քաղաքապետը:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ամբողջությամբ խզել է «Սանիթեք» ընկերության հետ պայմանագրերը: Նա նշել է, որ 2017 թվականից ի վեր «Սանիթեք» ընկերությունը սկսել է թերանալ աղբահանության գործում: Նրա խոսքով՝ թերացումներն ահագնացել են 2018 թվականի ընթացքում և շարունակվել մինչև 2019 թվականի սեպտեմբերը: Հայկ Մարությանը նշեց, որ վերը նշվածը ստիպեց ուսումնասիրել, պարզելու, թե արդյոք «Սանիթեք» ընկերությունը պատշաճ կերպով է կատարում իր կողմից կնքած պայմանագրերի բոլոր կետերը, և ընդհանրապես ստուգել այդ պայմանագրերի կնքման օրինականությունը: Այս հանգամանքները պարզելու համար 2019 թվականի հունիսից Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները սկսել են «Սանիթեք» ընկերության տեխնիկայի, ինչպես նաև գործունեության համար անհրաժեշտ այլ պայմանների ուսումնասիրությունը: Այն ավարտվել է օրեր առաջ և այսօր առկա է ամբողջական պատկերը:
21:12
19:55
19:30
19:27
19:15
19:10
19:08
18:48
18:33
18:18
09:28
09:02
15:32
14:43
14:16
13:48
13:25
12:47
12:29
12:13
15:32 01.05.26
13:25 01.05.26
19:08 02.05.26
21:12 02.05.26
11:48 01.05.26
12:29 01.05.26
11:09 01.05.26
14:16 01.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44