Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի և հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չուին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Վարչապետը ողջունել է ԱՄՆ կոնգրեսականների այցը մեր երկիր և կարևորել նրանց հետ հանդիպումը՝ Հայաստան-ԱՄՆ երկխոսությունը շարունակելու և համագործակցության խորացման հեռանկարները քննարկելու համատեքստում: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մեր երկրում տարբեր ոլորտներում իրականացվող կարևոր փոփոխություններին և ընդգծել՝ ժողովրդավարությունը հայ հասարակության հավատամքն է, արժեքային համակարգը, Հայաստանը շարունակելու է այն հզորացնելու ուղղությամբ բարեփոխումները, և միջազգային գործընկերների աջակցությունը կնպաստի այդ օրակարգի արագ և հաջող ընթացքին: ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Սփիրը և Ջուդի Չուն նշել են, որ հպարտ են այցելել Հայաստան, հանդիպել ՀՀ վարչապետին և մտքեր փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման շուրջ: Նրանք ընդգծել են՝ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն ու հաջորդած ժամանակահատվածի ձեռքբերումները ոգևորիչ են, և ԱՄՆ-ն պատրաստակամ է աջակցել վարչապետ Փաշինյանին և նրա գլխավորած կառավարությանը ժողովրդավարության զարգացմանը միտված բարեփոխումների օրակարգում: Ջեքի Սփիրը և Ջուդի Չուն նաև մանրամասներ են ներկայացրել Արցախ կատարած այցի վերաբերյալ՝ նշելով, որ տպավորված են Արցախի խաղաղասիրությամբ, ապահովության զգացողությամբ և քաղաքացիական գիտակցության բարձր մակարդակով: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԱՄՆ կոնգրեսականների այցը Արցախ և նրանց գնահատականները կարևոր նշանակություն ունեն քաղաքական, նաև հումանիտար առումով և տեղեկացրել, որ Հայաստանը կարևորում է Արցախում ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության զարգացումը: Արցախի ՏԻՄ ընտրությունների ընթացքը ցույց տվեց նշանակալի առաջընթաց այս ուղղություններով: Վարչապետն ու ԱՄՆ կոնգրեսականները մտքեր են փոխանակել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման և այս ուղղությամբ հայ-ամերիկյան գործակցության խորացման շուրջ: Անդրադարձ է եղել, մասնավորապես, ՄԶԳ կողմից ՀՀ կառավարությանը տրամադրվող տեխնիկական աջակցության շարունակման հարցերին:
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
09:01
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44