«Հայելի» ակումբի վրա հարձակման պատմությունը դեռևս չավարտված՝ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն այսօր նկատեց, որ Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար Պետրոս Ղազարյանն առերևույթ հերթական բռնության կոչն է հնչեցնում`այս անգամ սլաքներն ուղղելով irakanum.am լրատվականի դեմ։ Այս քայլն անընդունելի ենք համարում ոչ միայն մեդիաէթիկայի, այլ նաև լրատվամիջոցի նկատմամբ բռնություն կիրառելու կոչ հնչեցնելու տեսանկյունից: Անկախ այն հանգամանքից, թե լրատվամիջոցը որքանով է պրոֆեսիոնալ գործել, դատապարտելի ենք համարում մեդիայի ազատությունը սահմանափակելու միտում ունեցող ցանկացած գործողություն: Հատկապես դատապարտելի է, երբ խոսքը վերաբերում է հանրային միջոցներով աշխատավարձ ստացող, ըստ էության` պետական պաշտոնյայի գործողություններին: «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը զգուշացնում է, որ irakanum.am-ի դեմ ուղղված յուրաքանչյուր հակաօրինական գործողության դեպքում պատասխանատվությունն ընկնելու է նախ և առաջ պետական հաստատությունների վրա, և իրավապահ մարմինները պարտավոր են հենց այս պահից զբաղվել irakanum.am-ի գրասենյակի անվտանգության և լրագրողների՝ առանց խոչընդոտների աշխատանքի ապահովմամբ: Լրատվամիջոցների ազատությունը սահմանափակելու, լրատվամիջոցների դեմ բռնություն կիրառելու գործողություններ խրախուսելը և կոչերով հանդես գալը անհետևանք չի մնալու նաև միջազգային լրագրողական համայնքի արձագանքների, ինչպես նաև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների համատեքստում: «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը 24/7 ռեժիմով հետևում է իրադարձությունների զարգացմանն ու իր բոլոր հնարավորություններով աջակցելու է լրատվամիջոցների ազատ և բռնությունից զերծ գործունեության ապահովմանը:
21:12
19:55
19:30
19:27
19:15
19:10
19:08
18:48
18:33
18:18
09:28
09:02
15:32
14:43
14:16
13:48
13:25
12:47
12:29
12:13
15:32 01.05.26
13:25 01.05.26
21:12 02.05.26
19:08 02.05.26
12:29 01.05.26
19:10 02.05.26
14:16 01.05.26
18:18 02.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44