Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը (ԱԻՊ) կոչ է անում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ չխախտել աշխատողների իրավունքները: «Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ են դիմել «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի չորս աշխատակիցներ՝ Մ.Հ.-ն, Վ.Պ.-ն, Ն.Դ.-ն և Ս.Բ.-ն` հայտնելով, որ գործատուն իրենց կամքին հակառակ, լուծել է աշխատանքային պայմանագիրը՝ վստահությունը կորցնելու հիմքով: «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն պետական ընկերություն է. տնօրենի փոփոխությունից հետո այս հիմնարկում սկսվել են աշխատանքից զանգվածային ազատումներ: Կոչ ենք անում լիազոր մարմնին՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ չխախտել աշխատողների իրավունքները: Նախկին տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործերը չեն կարող հանդիսանալ շարքային աշխատակիցների հեռացման պատճառ: Մեր իրավաբանական թիմը, ուսումնասիրելով ներկայացված փաստերը, համարում է, որ վերը նշված աշխատակիցների նկատմամբ իրականացվել է հետապնդում, և խախտվել նրանց աշխատանքային իրավունքները, իսկ աշխատանքային պայմանագրի լուծումը անհիմն է, և քանի-որ գործատուն քայլեր չի ձեռնարկել աշխատակիցների խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ, ուստի մեր Գրասենյակը ստանձնել է Մ.Հ.-ի, Վ.Պ.-ի, Ս.Բ.-ի և Ն.Դ.-ի իրավունքների պաշտպանությունը դատարանում: Ձեր աշխատանքային իրավունքները պաշտպանելու, նպաստի, թոշակի և այլ սոցիալական հարցերով անվճար խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ ստանալու համար դիմեք Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ։ Հեռ՝ 010 42 67 41, 096 99 66 04, Հասցե ՝ ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Մանանդյան 20: ՀՅԴ Հրայր Մարուխեան հիմնադրամի աջակցությամբ գրասենյակի բոլոր ծառայությունները անվճար են»,–ասված է ԱԻՊ–ի տարածած հաղորդագրությունում։
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:43 04.05.26
16:02 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44