ՀՀ ԳԱԱ-ում իր աշխատանքն սկսեց «Բնագիտական թանգարանները` որպես գեոտուրիզմի զարգացման գործոն» թեմայով միջազգային գիտաժողովը: Այն նվիրված է ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանի 80-ամյակին: Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից:
Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչրատուր Մելիքսեթյանը, մասնավորապես ասել է. «Ավելի քան 80 տարվա ընթացքում Երկրաբանական թանգարանը ծավալել է գիտական, գիտակազմակերպչական գործունեություն՝ ավելի ճանաչելի դարձնելով Հայաստանի հետաքրքիր երկրաբանական կառուցվածքը: Լինելով փոքր թանգարան, այնուամենայնիվ, այն հայտնի է ամբողջ աշխարհում իր ունիկալ էքսպոնատներով, իր կրթական, գիտահանրամատչելի և ճանաչողական միջոցառումներով: Այսօրվա գիտաժողովի թեման է գեոտուրիզմը, որի կազմակերպական ձևերից է գեոպարկը: Քանի որ Հայաստանի տարածքն աչքի է ընկնում իր ուրույն և բարդ երկրաբանական կառուցվածքով, Հայաստանում կան բոլոր նախադրյալները գեոպարկերի ստեղծման համար: Մեր ինստիտուտը կոնկրետ քայլեր է ձեռնարկում՝ Հայաստանում գեոպարկերի ծրագիր իրականացնելու»:
Երկրաբանական թանգարանի 80-ամյա գործունեության նվաճումները ներկայացրել է թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանը:
ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի երկրաբանական թանգարանը ժամանակավոր ցուցադրության տեսքով ստեղծվել է 1937 թվականին երկրաբան, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Հովհաննես Կարապետյանի նախաձեռնությամբ և անմիջական ղեկավարությամբ։ Թանգարանի առաջին ցուցադրությունը կազմվել է նրա հարուստ հավաքածուների՝ մոտ 4500 նմուշի հիման վրա։ Հետագայում թանգարանի հավաքածուները համալրվել են Հայաստանի և այլ երկրների երկրաբանների կողմից։ 1944 թվականից թանգարանը կոչվում է Հովհաննես Կարապետյանի անունով։
Թանգարանի հիմնական նպատակը ՀՀ երկրաբանական կառուցվածքի, ընդերքի հարստությունների երկրաբանական նվաճումների ցուցադրումն է։ Թանգարանում ցուցադրված են օգտակար հանածոների, ապարների, բրածո կենդանիների և բույսերի նմուշներ, քարտեզներ։ Ֆոնդում կա ավելի քան 13 հազար նմուշ։ Ցուցանմուշները ցուցադրված են 6 բաժիններում՝ հանքաբանության, հնէաբանության, քարաբանության, օգտակար հանածոների, Հայաստանի հանքային ջրերի, Հայաստանի բնական հուշարձանների։
«Գիտաժողովի նպատակն է համախմբել բնագիտական թանգարանների ներուժը՝ նպաստելու ՀՀ-ում թանգարանների և գեոտուրիզմի զարգացմանը»,- նշել է Գայանե Գրիգորյանը:
Քառօրյա գիտաժողովի ընթացքում Հայաստանի, Ռուսաստանի և Ավստրալիայի 31 մասնակիցներ կներկայացնեն զեկուցումներ Հայաստանում երկրաբանության պատմության, բնապատմական թանգարանների արդի հիմնահարցերի, գեոտուրիզմի, գիտական տուրիզմի, էկոտուրիզմի զարգացման, թանգարանային կրթության և տուրիզմի, լքված հանքավայրերի վերականգնման և դրանք հանգստյան գոտիների վերածելու, երկրաբանական հուշարձանների պահպանության և այլ թեմաների վերաբերյալ: Մասնակիցները կայցելեն Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարան, Արարատի տրավերտինի հանքավայր, «Խոսրովի անտառ» պետական արգելոց, «Թռչունների» քարայր, «Սևան» ազգային պարկ:
Գիտաժողովի կազմակերպմանն աջակցել են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Շրջակա միջավայրի նախարարությունը, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը, Դի Վի Վի ինթերնեյշնալը և Երևանի քաղաքապետարանը:
16:43
16:18
16:18
16:02
15:03
14:58
14:04
13:29
11:01
10:14
09:48
09:22
09:03
20:53
20:46
20:36
20:19
20:12
19:03
21:12
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
15:03 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:43 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44