Այսօր՝ հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել «Տեղեկատվության մատչելիությունը եվրոպական երկրների մայրաքաղաքներում» զեկույցի արդյունքների ներկայացում, որի ընթացքում քննարկվել են Երևանի քաղաքապետարանի գրանցած արդյունքները և դրա թափանցիկության ու հաշվետվողականության մակարդակի բարձրացման հնարավոր ուղիները։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնից։ Միջոցառմանը մասնակցել են հասարակական և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ԶԼՄ ներկայացուցիչներ: Ուսումնասիրությունն «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Սլովակիայի» համակարգմամբ իրականացվել է 26 եվրոպական երկրների մայրաքաղաքներում՝ 14 ցուցանիշներով, որոնք վերաբերում են տեղեկատվության հասանելիությանը, քաղաքապետարանների որոշումների ընդունման գործընթացին, ֆինանսական ռեսուրսների կառավարմանը, գնումների թափանցիկությանը, ավագանու նիստերի բովանդակության ու ընթացքի վերաբերյալ տեղեկատվության առկայությանը և ձևաչափին, ինչպես նաև ընտրված ներկայացուցիչների էթիկայի կանոններին Հետազոտության արդյունքները ներկայացրել է ԹԻՀԿ ծրագրերի մասնագետ-հետազոտող Միքայել Ավետիսյանը։ Ըստ բանախոսի` Թրանսփարենսի Ինթերնեշնլ կազմակերպության կոնսորցիումը որոշել էր հետազոտություն իրականացանել տեղեկատվության մատչելիության վերաբերյալ: Մայրաքաղաքների հետազոտությունն իրականացվել է առանձին քաղաքների մակարդում, իսկ հետագայում գաղափար է ծագել համեմատական վերլուծություն կատարել` հասկանալու եվրոպական մայրաքաղաքների լավագույն փորձը։ Միքայել Ավետիսյանը նշել է, որ hետազոտությունն իրականացվել է քաղաքապետարանների պաշտոնական կայքերի տվյալների ուսումնասիրության հիման վրա, նաև հարցումներ են ուղարկվել քաղաքապետարաններ։ Ցուցանիշների համեմատաբար փոքր քանակի հաշվառմամբ՝ մայրաքաղաքների լիարժեք դասակարգում չի կատարվել: Փոխարենը քաղաքները բաժանվել են երեք՝ բարձր, միջին և ցածր արդյունքներ գրանցած խմբերի։ Միքայել Ավետիսյանը ներկայացրել է Երևանի արդյունքները բոլոր 14 ցուցանիներով: Երևանը հայտնվել է վերջին հորիզոնականում: Բանախոսը պարզաբանել է, որ հետազոտությունն իրականացվել է հետհեղափոխական շրջանում` հոկտեմբերից-դեկտեմբեր ամիսների տվյալների հիման վրա: Մինչդեռ այսօր քաղաքապետարանի կայքը բարելավվել է։ Հին ժողովրդավարություն հանդիսացող երկրի մայրաքաղաք Ստոկհոլմը ևս հայտնվել է ցածր միավորներ ունեցողների շարքում: Արևելաեվրոպական մայրաքաղաքների ցուցանիշերն ավելի բարձր են եղել: Բանախոսը սա բացատրել է նրանով, որ արևելաեվրոպական երկրներում նոր են ընդունվում թափանցիկության մասին օրենքներ, որոնք ավելի մեծ թվով պահանջներ են պարունակում՝ կոռուպցիայի բարձր մակարդակի հաշվառմամբ:
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
10:49
10:29
10:16
10:02
16:43
16:18
16:18
16:02
14:58
14:04
13:29
11:01
10:14
20:53 03.05.26
14:58 04.05.26
19:03 03.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
20:12 03.05.26
13:29 04.05.26
20:19 03.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44