«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան մոտենում են Արցախի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները, այնքան թեժանում է պայքարը։ «Հիմնական կռիվը Հայաստանի իշխանությունների նախընտրած թեկնածու լինելու համար է։ Մասիս Մայիլյանն ու Արայիկ Հարությունյանը փորձում են առաջնությունը ստանձնել: Պայքարը թեժացնողները նաեւ դաշնակցականներն են։
Արայիկն էլ շատ գրագետ քարոզչություն է իրականացնում, ու այդ պատճառով է նաեւ նրանց միջեւ պայքարը սրվել: Եվս մեկ նոր ուժ է ձեւավորվում, որը ղեկավարում է Հայկազովի բրիգադի հրամանատարը` Գրիգորի Սահակյանը, որը քաղաքապետի ընտրություններին մասնակցեց, հանպատրաստից երկրորդ տեղը գրավեց։
Նա քաղաքական ուժ է ստեղծում, փորձում է այլընտրանք լինել բոլոր ուժերին, դաշտը վերցնել։ Շատ ակտիվ է շրջաններում, հատկապես՝ գյուղերում, համակիրների լուրջ բանակ է ձեւավորում, բայց տպավորություն է, որ ավելի շատ պայքարում է ԱԺ մանդատների համար»,- ասաց արցախյան մեր աղբյուրը:
2000-ից Արայիկն ու դաշնակցականները միասին ճամփա են անցել, ո՞րն է հիմա տարաձայնության պատճառը։
«Դաշնակցականներն առաջարկում են միասնական օրակարգ ձեւավորել` հաշվի առնելով արտաքին թշնամու հանգամանքն ու ներքին համախմբվածության անհրաժեշտությունը, եւ հանրային համերաշխությամբ առաջ գնալ, սակայն Արայիկը չի ցանկանում միանալ, գտնում է, որ պրոցեսները պետք է իր շուրջն ընթանան` ռեսուրս ունի, կապեր ունի, ընտրազանգված ունի։ Բայց կան մարդիկ, որ ասում են՝ նոր մարդ ենք ուզում, Արայիկը նոր մարդ չէ, իշխանություն է եղել»:
Իսկ Մայիլյանի շանսերն ինչպիսի՞ն են։ «Մասիսի տակ քաղակտիվիստների սաստավն է հավաքվում` Գեղամ Բաղդասարյանը` Ստեփանակերտի մամուլի ակումբը, այսպես ասած` բաց հասարակության հետ համագործակցող ուժերը, երեւանյան քաղհասարակության ներկայացուցիչներն են գալիս-գնում, մարդ են փորձում հավաքել, միավորել, բայց քիչ են»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
12:45
11:05
10:48
10:29
10:29
10:07
15:04
14:52
14:36
14:19
14:05
13:48
13:40
13:34
13:18
13:03
12:49
12:12
11:55
11:45
12:49 19.08.26
12:12 19.08.26
11:55 19.08.26
11:45 19.08.26
11:14 19.08.26
10:16 19.08.26
13:40 19.08.26
13:18 19.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02