Հարգելի գործընկերներ,
Լրատվական դաշտում պարբերաբար անդրադառնում են առողջապահության նախարարության կողմից բժշկական կազմակերպությունների ֆինանսական միջոցների բախշմանը և վերաբաշխմանը:
Հաշվի առնելով արծարծվող հարցերի արդիականությունը, հարկ եմ համարում նշել, որ առողջապահության նախարարությունը պետական պատվերի գումարները տեղաբաշխելիս և տարվա ընթացքում վերաբաշխելիս բացառապես առաջնորդվում է ՀՀ Կառավարության 318 -Ն, 806-Ն որոշումներով և ոլորտին վերաբերվող այլ իրավական ակտերով:
Տվյալ գործառույթները իրականացվում են իմ գլխավորությամբ` պետական առողջապահական գործակալության կողմից: Հատուկ պետք է նշեմ, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վերաբաշխումների ժամանակ չի իրականացրել ուղղորդում որևէ կազմկապերպության մասով:
Համապատասխան հաշվարկները հրամանի նախագծի հետ միասին ներկայացվում են նախարարին, զեկուցվում են իրականացված հաշվարկների հիմքում ընկած ելակետային ցուցանիշները և հիմնավորումները, որից հետո հրամանը ներկայացվում է ստորագրման, ինչի հիմքով էլ իրականացվում է պետական պատվերի գումարների վերաբաշխումները:
Պետական բյուջեի հատկացումների ավելացումը ենթադրում է բժշկական կազմակերպությունների պայմանագրային գումարների ավելացում, ինչպես նաև բժշկական կազմակերպությունների գումարները տրվում են բացառապես փաստացի կատարած և էլեկտրոնային առողջապահության համակարգ մուտքագրված ծառայությունների հիման վրա: Առողջապահության նախարարության կողմից հիվանդանոցային ծրագրերով պետական պատվերի տրամադրումը բավարար չէ տվյալ պետական պատվերի պայմանագրով նախատեսված գումարը ստանալու համար, կազմակերպությունները պետք է իրականացնեն համապատասխան ծավալի բժշկական օգնության ծառայություններ, որից հետո միայն կստանան նախատեսված գումարները:
Ներկայացնեմ մի քանի կազմակերպությունների օրինակով.
«Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի պայմանագրային բյուջեն 2019 թվականի տարեսկզբին կազմել է 227,8 մլն դրամ: Տարվա ընթացքում «Մեդլայն» բժշկական կենտրոնին հատկացված գումարների ծավալը վերահաշվարկվել է՝ փաստացի մատուցած բժշկական օգնության և սպասարկման դեպքերի, ինչպես նաև նոր ծառայությունների մասով պետական պատվեր իրականացնելու հիման վրա (օրինակ ուռուցքաբանական վիրաբուժական ծառայության) և կազմում է 335,4 մլն դրամ:
«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ 2019 թվականի տարեսկզբի պայմանագրային բյուջեն կազմել շուրջ 105,9 մլն դրամ: Փաստացի կատարած աշխատանքների ծավալների ավելացման, ինչպես նաև նոր ծառայությունների մասով պետական պատվեր իրականացնելու հիման վրա իրականացվել են վերաբաշխումներ և տվյալ պահին պետական պատվերի գումարը կազմում է 293,9 մլն դրամ:
«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ 2019 թվականին տարեսկզբի պայմանագրային բյուջեն կազմել է 1,088,0 մլն դրամ: Ընթացիկ տարում հատկացված գումարների ծավալները վերահաշվարկվել են՝ փաստացի մատուցած բժշկական օգնության և սպասարկման դեպքերի, ինչպես նաև նոր ծառայությունների մասով պետական պատվեր իրականացնելու հիման վրա (օրինակ ինտերվենցիոն սրտաբանություն, համակարգչային տոմոգրաֆիա և այլն) և կազմում է 1,487,9 մլն դրամ:
«Արտաշատի ԲԿ» ՓԲԸ 2019թվականի տարեսկզբի պայմանագրային բյուջեն կազմել է՝ 719,3 մլն դրամ, վերաբախշումների արդյունքում փաստացի կատարած աշխատանքների հիման վրա կազմել է 1,012,0 մլն դրամ:
«ՄԻԲՍ» ՍՊԸ-ն պետական պատվեր սկսել է իրականացնել 2018 թվականին` ապրիլից, հետևաբար կազմակերպությանը վերաբերող տվյալները պետք է հաշվարկվեն 8 ամիսների համամասնությամբ: 2019 թվականի տարեսկզբին պայմանագրային գումարը կազմել է 57,0 մլն. դրամ, տարվա ընթացքում այն ավելացվել է շուրջ 39,0 մլն դրամով, որը պայմանավորված է հետևյալ հանգամանքով` «Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» առողջապական ենթածրագրի ֆինանասական միջոցները 2019 թ. տարեսկզբին կազմել են 686,7 մլն դրամ, իսկ տվյալ պահին կազմում են 1,127,0 մլն դրամ: Համանման աճ առկա է դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ իրականացնող բոլոր կենտրոններում (որոնք առկա են նաև բազմաթիվ հիվանդանոցների կազմում, որպես բաժանմունքներ) կախված տվյալ ենթածրագրով ներկայացվող կատարողականից և բնակչության հերթագրման ծավալներից:
16:58
16:44
16:23
16:09
15:49
15:49
15:33
15:16
15:05
14:55
14:45
14:22
13:49
13:35
12:44
12:24
12:19
11:55
11:36
11:09
11:09 27.04.26
15:05 27.04.26
09:02 27.04.26
11:55 27.04.26
14:55 27.04.26
12:19 27.04.26
12:44 27.04.26
12:24 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44