«Ավրորա» ֆորումի միջոցառումներին զուգընթաց, այսօր տեղի ունեցավ Դիլիջանի նոր կառուցվող եկեղեցու 16 հիմնաքարերի օծման արարողությունը, ինչը մեծ կարևորություն ունի դիլիջանցիների համար, քանզի արդեն կես դարից ավելի է, ինչ Դիլիջանը չունի եկեղեցի: Նոր եկեղեցու կառուցմամբ հոգևոր ծիսակատարություններին Դիլիջանում կկարողանա մասնակցել 300-ից ավելի բնակիչ:
Եկեղեցու կառուցման գործում իրենց կարևոր ավանդն ունեն բարերարներ Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանը։ Նորին Սրբություն Գարեգին Բ-ի ձեռամբ օծման արարողությանը ներկա էր Արցախի նախագահ Բակո Սահակյանը։
Եկեղեցու կառուցումն իրականացվում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի՝ Դիլիջանի զարգացման ծրագրի շրջանակում:
"Եկեղեցին կառուցելու նախագիծը նպատակ ունի համախմբել բնակիչներին այստեղ, որտեղ մարդիկ կկարողանան իրականացնել ծիսակատարություններ, և հուսանք եկեցեղին կդառնա հոգևոր նոր մշակույթի գաղափար։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա հունիսին, կավարտվեն 4 տարվա ընթացքում"- նշեց Դիլիջանի զարգացման ծրագրերի ղեկավար Դավիթ Իսկանդարյանը։
Մինչ օրս կրոնական ծառայությունները իրականացվում են Հին Դիլիջան հյուրանոցային համալիրում: Ըստ նախագծի՝ նոր եկեղեցին տեղակայվում է Աղստև գետի ափին՝ միտված լինելով զարգացնել քաղաքի ենթակառուցվածքները և դառնալով Դիլիջան քաղաքի սիրտը: Նոր կառուցվող եկեղեցին կհամալրի Դիլիջանում IDeA հիմնադրամի կողմից կյանքի կոչված մի շարք հաջողակ ծրագրերը, որոնցից են UWC Դիլիջան դպրոցը, Համայնքային կենտրոնը, բարեկարգված քաղաքային այգին, Արվեստների և արհեստների կենտրոնը (MADE) և Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը:




Արմինե Բրսոյան
11:34
11:15
11:02
10:36
10:18
10:02
17:03
16:48
16:23
16:05
09:03
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02