Համաձայն նախապես հաստատված ժամկետացանկի՝ նոյեմբերի 22-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «Արցախի Հանրապետության 2020թ-ի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի ներկայացումը խորհրդարանի մշտական հանձնաժողովներին և խմբակցություններին: Նիստը վարել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը: Ներկայացնելով երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը՝ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը նշել է, որ 2020թ-ի բյուջետային քաղաքականությունն ուղղված է լինելու տնտեսական աճի խթանման և տնտեսությունում աճի ներուժի աստիճանական բարձրացմանը: Մինչ 2020թ-ին նախատեսվող ֆինանսական ցուցանիշները ներկայացնելը՝ ֆինանսների նախարարը նշել է, որ 2019թ-ի մակրոտնտեսական ցուցանիշների զարգացումները, մասնավորապես՝ ինը ամսվա արդյունքներով արձանագրված 10,4% տնտեսական աճը, թույլ են տալիս ընթացիկ տարում ակնկալել ավելի բարձր տնտեսական աճի տեմպ, քան պլանավորված էր 2019թ-ի պետական բյուջեի նախագծով: Անդրադառնալով 2020թ-ի ֆինանսական փաստաթղթին՝ Արթուր Հարությունյանը նշել է, որ 2020թ-ին կանխատեսվող համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կկազմի 375,6մլրդ դրամ՝ ապահովելով 8% իրական աճ, գնաճը՝ շուրջ 3%: «Եկամուտները գալիք տարում կկազմեն 120մլրդ 906,5մլն դրամ, ծախսերը՝ 120մլրդ 775,6մլն դրամ: Հավելուրդը (պրոֆիցիտ) նախատեսվում է 130,9մլն դրամ, որը կուղղվի նախկինում ներգրավված փոխառու միջոցների մարմանը»,-հայտնել է ֆինանսների նախարարը: 2020թ-ին, ընթացիկ տարվա համեմատ, 2,6 մլրդ դրամով կնվազեն պետական բյուջեի սեփական եկամուտները՝ կազմելով 55,1մլրդ դրամ: Անկումը, ըստ նախարարի, պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտից ակնկալվող հարկային եկամուտների նվազմամբ, որի հիմնական պատճառը պղնձի միջազգային գների և հանքաքարում պղնձի պարունակության նվազման միտումն է: Ծախսերը կկազմեն 120մլրդ 775,6մլն դրամ, որն ավել է ընթացիկ տարվա պետական բյուջեով նախատեսված ծախսից 6,4մլրդ դրամով: Ֆինանսների նախարարի խոսքով՝ կավելանա սոցիալական ոլորտին հատկացվող գումարը, ինչը պայմանավորված է 2020թ-ի հունվարի 1-ից կենսաթոշակների բարձրացմամբ: Հիմնական բազային կենսաթոշակի չափը կհաշվարկվի 18000 դրամ, 2019-ի 16000դրամի փոխարեն: Նախատեսվում է բարձրացնել նաև նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը՝ 68000դրամ, 2019թ.-ի 55000 դրամի փոխարեն: 2020թ-ի բյուջեով հունվարի 1-ից 10% -ով կբարձրանան նաև հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող ուսուցիչների աշխատավարձերը: Երկրի կենսագործունեությունն ապահովող բոլոր ոլորտների ֆինանսական կանխատեսումները ներկայացնելուց հետո ֆինանսների նախարարը պատասխանել է պատգամավորներ Հայկ Խանումյանի, Գագիկ Բաղունցի, Ալյոշա Գաբրիելյանի և Արթուր Թովմասյանի առաջադրած հարցերին: Նիստին մասնակցել են նաև ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը և գործադիր իշխանության պատասխանատուներ:
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:43 04.05.26
16:02 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44