Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 31-րդ տարելիցի օրը, այցելել է Լոռու մարզ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետի այցի առաջին կանգառը Լոռու մարզի Շիրակամուտ (Նալբանդ) գյուղն էր՝ 1988 թվականի ավերիչ երկրաշարժի էպիկենտրոնը։ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին և ծաղկեպսակ դրել Շիրակամուտի համայնքապետարանի հարակից տարածքում տեղադրված հուշարձան-խաչքարին։Շիրակամուտից վարչապետն ուղևորվել է Սպիտակ քաղաք. ժամը 11:41-ին Նիկոլ Փաշինյանը Սպիտակի հուշարձանների պուրակում մասնակցել է ի հիշատակ 1988 թ. երկրաշարժի անմեղ զոհերի մատուցվող պատարագին և ծաղկեպսակի զետեղմամբ հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին։ Ապա կառավարության ղեկավարը ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի կիսանդրիի բացման արարողությանը։ Քըրք-Քըրքորյանի կիսանդրին Սպիտակ քաղաքին նվիրել է ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը: Վարչապետը նաև ծաղիկներ է դրել Սպիտակի հուշարձանների պուրակում տեղադրված Ճապոնիայի երկրաշարժի և ցունամիի զոհերի հիշատակին նվիրված խաչքարին և 2016 թ. ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքարին։ Նիկոլ Փաշինյանը եղել է Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցում և մոմ վառել՝ ի հիշատակ 1988 թ. երկրաշարժի անմեղ զոհերի։Վարչապետ Փաշինյանը Շիրակամուտում, Սպիտակում և Լեռնանցքում նաև զրուցել է այս համայնքների բնակիչների հետ, ծանոթացել նրանց հուզող հարցերին և պատասխանել դրանց։ Կառավարության ղեկավարը ներկայացրել է աղետի գոտու բնակարանաշինության ծրագրերը և համայնքների զարգացման ու սուբվենցիոն ծրագրերի համատեքստում ընդգծել կառավարություն-համայնք-մարզպետարան համագործակցության կարևորությունը։
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
09:01
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44