2018 թվականի մայիսի համեմատ 2019 թվականի նոյեմբերի 29-ի դրությամբ Հայաստանում ի հայտ է եկել (ստեղծվել է կամ ստվերից դուրս է եկել) 81 հազար 534 նոր աշխատատեղ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «2019 թվականի հոկտեմբերի 29-ի դրությամբ այդ թիվը 74 հազար 969 աշխատատեղ էր: Այսինքն՝ մեկ ամսվա ընթացքում Հայաստանում ի հայտ է եկել (ստեղծվել է կամ ստվերից դուրս է եկել) 6 հազար 565 աշխատատեղ: Բայց շատ հետաքրքիր է հոկտեմբերի 74 հազար 969-ի եւ նոյեմբերի 81 հազար 534-ի բաշխվածությունը ըստ եկամտային հարկի սանդղակի, այսինքն՝ ըստ աշխատավարձի: Հոկտեմբերի 74 հազար 969-ի աշխատատեղերի բաշխվածությունը հետեւյալն էր. 30.4 տոկոսը կամ 22 հազար 810 աշխատատեղ գտնվել է մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձի հատվածում, 68.9 տոկոսը կամ 51 հազար 723 աշխատատեղ՝ 150 հազարից մինչեւ 2 միլիոն դրամ աշխատավարձի հատվածում, 0.5 տոկոսը կամ 423 աշխատատեղ՝ 2 միլիոն դրամից բարձր աշխատավարձի հատվածում: Նոյեմբերի 81 հազար 534 նոր աշխատատեղերի բաշխվածությունը հետեւյալն է. 28.5 տոկոսը կամ 23 հազար 250 աշխատատեղ գտնվում է մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձի հատվածում, 70.8 տոկոսը կամ 57 հազար 736 աշխատատեղ գտնվում է 150 հազար դրամից մինչեւ 2 միլիոն դրամ աշխատավարձի հատվածում, 0.6 տոկոսը կամ 548 աշխատատեղ՝ 2 միլիոն դրամից բարձր աշխատավարձի հատվածում: Ինչպես տեսնում եք, նոր ի հայտ եկած աշխատատեղերի բաշխվածության մեջ գնալով մեծանում է բարձր աշխատավարձով աշխատատեղերի չափաբաժինը, ինչը վկայում է տնտեսության խորքային եւ դրական տրանսֆորմացիայի մասին: Կասկած չունեմ, որ այս սեգմենտի աշխատատեղերի մի զգալի հատվածը վերաբերվում է IT ոլորտին: Հ.Գ. Ուզում եմ հատուկ ընդգծել, որ նոր ի հայտ եկող աշխատատեղերը ունեն որոշակի սեզոնային գործոն: Օրինակ՝ սեպտեմբերին օգոստոսի համեմատ դրանք մոտ 3 հազարով անկում էին ապրել: Բայց սա չի ազդում ընդհանուր դինամիկայի վրա, որը մենք հաշվարկում ենք 2018 թվականի մայիսից, այսինքն՝ հեղափոխության հաղթանակից: Հայաստանում, ինչպես տեսնում եք, ահռելի թվով նոր աշխատատեղեր են ի հայտ եկել եւ այս գործընթացը շարունակվելու է»:
16:58
16:44
16:23
16:09
15:49
15:49
15:33
15:16
15:05
14:55
14:45
14:22
13:49
13:35
12:44
12:24
12:19
11:55
11:36
11:09
11:09 27.04.26
15:05 27.04.26
09:02 27.04.26
11:55 27.04.26
14:55 27.04.26
12:19 27.04.26
12:44 27.04.26
12:24 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44