«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ «Անելիք» բանկի 32-ամյա իրավաբան Հովհաննես Աթանյանի սպանության գործով դատական նիստի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել: Դատարանի դահլիճում գտնվող սպանվածի աներորդի Հայկ Պետրոսյանը, որը ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության ավագ դատախազ է, դատական նիստի ժամանակ հարձակվել է գործով մեղադրյալ Մկրտիչ Պողոսյանի վրա և ծեծել նրան: Ծեծի հետևանքով վնասվել է մեղադրյալի աչքը:
Սույն գործը քննում է դատավոր Արմեն Բեկթաշյանը: Սպանության դեպքը, հիշեցնենք, տեղի է ունեցել 2015 թվականի նոյեմբերի 24-ին՝ Վարդանանց փողոցում: Գործով մեղադրյալ Մկրտիչ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015 թ. նոյեմբերի 24-ին Վարդանանց փողոցի թիվ 14 շենքի մոտ իր հետ նախապես վերցրած հրազենից մեկ կրակոց է արձակել «Անելիք բանկ» ԲՓԸ իրավաբանական և խնդրահարույց վարկերի վերադարձման վարչության պետ Հովհաննես Աթանյանի աջ թիկունքային շրջանին, որի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
1961 թ. ծնված Մկրտիչ Պողոսյանը 2015 թ. նոյեմբերին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և հանձնվել: Իսկ որպես բանկի իրավաբանի սպանության դրդապատճառ ոստիկանությունն ասել էր, որ «մինչև կոկորդը հասցրել են, ինչ ունեցել է, խլել են իրենից»:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44