Երեկ մեր քննիչ հանձնաժողովը հանդիպեց Նազելի Վարդանյանի հետ, ով վարչապետի որոշմամբ ստեղծված` հանքարդյունաբերության ոլորտում միջազգային չափանիշների համապատասխանության ստուգման աշխատանքային խմբից է և ով անչափ ուշագրավ փաստեր տրամադրեց հանձնաժողովին: Այս մասին իր ֆեհսբուքյան էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Ինձ պատերազմ հայտարարելը դատապարտված զբաղմունք է Պապ չեմ սպանել, տերտեր չեմ սպանել, խիղճս էլ մաքուր է Ոնց հասկացա, «Լիդիան Արմենիա» ընկերությունը ինձանից բացի ուրիշ հերոսի անուն չգիտի: Ստախանովյան էնտուզիազմով իմ դեմ ստորագրահավաքներ են կազմակերպում, երկար և անբովանդակ նյութերով հեղեղում են մամուլը, փորձելով ապացուցել անապացուցելին` որ Ջերմուկի տարածաշրջանի բնակչությունը կողմ է Ամուլսարի շահագործմանը: Ասեմ, որ ես ընդունում եմ ինձ նետված մարտահրավերը և այսօրվանից խիստ ուշագրավ դրվագներ եմ հրապարակելու Ամուլսարի էպոպեայի հետ կապված: Երեկ մեր քննիչ հանձնաժողովը հանդիպեց Նազելի Վարդանյանի հետ, ով վարչապետի որոշմամբ ստեղծված` հանքարդյունաբերության ոլորտում միջազգային չափանիշների համապատասխանության ստուգման աշխատանքային խմբից է և ով անչափ ուշագրավ փաստեր տրամադրեց հանձնաժողովին: Եւ այսպես` «Լիդիան Արմենիային» Ամուլսարը շահագործելու թույլտվություն տալով 11 օրենք և 9 միջագային պայմանագիր է խախտվել: Այսօր խոսելու եմ « Ընդերքի մասին» օրենսգրքի խախտումներից: Ըստ օրենսգրքի հոդված 25-ի, արգելվում է հանքարդյունաբերությունը այն գոտիներում, որտեղ կան Կարմիր գրքում գրանցված բույսեր և կենդանիներ: Ջերմուկում կան այդպիսի բույսեր և կենդանիներ, մասնավորապես` մատնունի-ծիրանավոր բույսը և գորշ արջ: Ի դեպ, գորշ արջի մասին. «Լիդիան Արմենիայի» կենսաբազմազանության ոլորտի փորձագետը շշմելու հայտարարություն է արել, ասելով, թե արջերը սիրում են աղմուկ և պայթյուններ, ուստի շատ հանգիստ կարելի է Ամուլսարում պայթյուններ իրականացնել: Ինչ վերաբերվում է մատնունի-ծիրանավոր բույսին, ապա այն իր բնական միջավայրից հանել, դրել են «գարշոկի» մեջ, տեղափոխել են Սևանի ավազան ու որոշել են, որ խնդիրը լուծել են: Հա, չմոռանամ Լիդիանի վերցրած տարածքում բրոնզե դարի 80-ից ավելի դամբարանների մասին, որոնց ճակատագրին առանձին եմ անդրադառնալու: Մի բան էլ ասեմ ու այսօր դեռ այսքանը. 2017 թվականին կառավարության 427 Ա որոշմամբ «Լիդիան Արմենիային» տրվել է մաքսային և հարկային արտոնություն ներկրելու ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ: Ասեմ` 2 հազար 600 իտալական դուռ, 12 հազար 500 ջահ, 590 զուգարանակոնք: Մինչև հաջորդ դասին անցնելը, չմոռանամ հիշեցնել նաև, որ Ջերմուկում ցանկացած պայթյուն արգելված է և անգամ նոր շենք կառուցելու համար Ջերմուկում պայթեցում չեն անում` հանքային ջրի հոսքերը չվնասելու համար: Իսկ Ամուլսարը շահագործելիս պայթյունները ուղղակի կործանարար են լինելու Ջերմուկի համար: Այսօր այսքանը: Վստահ եմ, որ «от имени народа» «Լիդիան Արմենիան» պատասխան նամակ է հրապարակելու ու շաղ տալու մամուլով: Ուստի , մնացած փաստերը` ուրանի, ցիանիդի ու մնացյալի մասին` հաջորդիվ: Ջերմուկը Չեռնոբիլ չի դառնալու»,- գրել է նա:
16:58
16:44
16:23
16:09
15:49
15:49
15:33
15:16
15:05
14:55
14:45
14:22
13:49
13:35
12:44
12:24
12:19
11:55
11:36
11:09
11:09 27.04.26
15:05 27.04.26
09:02 27.04.26
11:55 27.04.26
14:55 27.04.26
12:19 27.04.26
12:44 27.04.26
12:24 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44