ARM | RUS |

Նավասարդ Սրբազանի հանդիսապետությամբ մատուցվեց Ս. Պատարագ, պարգևատրվեցին զինվորականներ

08.02.20 | 17:28

Փետրվարի 8-ին` Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ, Արարատյան Հայրապետական թեմի` սրբի անունը կրող չորս եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ: Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Ներկա էին բարձրաստիճան սպաներ ու սահմանային գծում առավել աչքի ընկած զինվորներ: Պատարագիչը Տ. Շահե քահանա Հայրապետյանն էր: Մինչ Ս. Պատարագը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ եկեղեցի էին բերվել Ս. Սարգսի մասունքակիր աջը և 17-րդ դարում այս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը, որն այժմ պահվում է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարանում: Հավարտ Ս. Պատարագի՝ Նավասարդ Սրբազանը Ս. Սարգսի աջով օրհնեց զինվորականներին ու հավատավոր մյուս հայորդիներին, իսկ արարողության ավարտին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում այս տարի հինգերորդ անգամ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը պարգևատրեց մարտական հերթափոխի ընթացքում ծառայությամբ աչքի ընկած լավագույն զինվորներին: Սա երախտիքի դրսևորում է մեր սահմաններն անառիկ պահող զինվորներին: Պարգևատրվողների ցուցակը տրամադրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Ս. Սարգիս զորավարի խորհրդանշական խաչերի և դրամական պարգևների արժանացան 20 զինծառայողներ: Արարողությունը Նավասարդ Սրբազանի նախագահությամբ սկսվեց Տերունական աղոթքով, ապա հնչեց Հայաստանի Հանրապետության հիմնը: Ողջունելով ներկաներին՝ Նավասարդ Սրբազանը շնորհավորեց Ս. Սարգսի տոնի առթիվ՝ մասնավորաբար ասելով. «Սիրելի՛ք, Այսօր արագահաս Սուրբ Սարգսի տոնն է, ով առ Քրիստոս ունեցած հավատքով արժանացավ հավիտենական կյանքին և մարտիրոսության պսակին: Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ այս օրը հռչակված է երիտասարդների օրհնության օր: Սիրելի՛ զորականներ, քիչ առաջ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում ձեր խոնարհումը և հաղորդակցությունը բերեցիք Սուրբ Զորավարի մասունքին, զորացաք հոգևոր նորոգությամբ և ուխտեցիք հավատարմորեն ծառայել Աստծուն, Հայրենիքին և ազգին: Այսօր ևս մեկ անգամ սրբի անձնուրացությունը և նահատակությունը ձեզ համար դարձան մշտանորոգ ներշնչանքի աղբյուր, որ խթանն է արիության և հաղթանակների: Սիրելինե՛ր, դուք հայրենիքի անվտանգությունն ու սահմանը հսկող զինվորներ եք, և Աստված ձեզ զորակից ու մարտակից է այդ սրբազան գործում: Մենք հպարտանում ենք ձեզանով, քանզի հիանում ենք ձեր հայրենասիրությամբ: Այսօր սուրբ առաքյալի պատգամն ենք հղում ամենքիդ. «Զորացե՛ք Տիրոջով և նրա զորության կարողությամբ…., առե՛ք Աստծո սպառազինությունը…, հաստատուն կացե՛ք՝ տեղում պինդ կանգնած, հագե՛ք արդարության զրահը…, և այս բոլորի վրա հագե՛ք հավատքի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը» (Եփեսացիս Զ 10-16): Հագե՛ք վահանն անկոտրո՛ւն հավատքի, որ դարձել է «ոչ թե մեր մարմնի վրա եղած հագուստի, այլ մեր մաշկի անփոփոխ գույնը»: Մեր մաղթանքն է, որ Ամենազոր Աստված խաղաղ և անխախտ պահի հայոց սահմանները: Տերը թող լինի ձեզ պահապան, զորակից և մարտակից, պարգևի անսասան հավատք և ուժականություն՝ Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի համար: Ամեն»: Պարգևատրվող զինվորներից շարքային Եփրեմ Մանուկյանը իր և ընկերների անունից շնորհակալություն հայտնեց Նավասարդ Սրբազանին՝ իր խոսքում մասնավորաբար ասելով. «Կյանքը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում արժանապատիվ ու փառքով ապրելու: Եվ չկա ավելի մեծ պատիվ, քան սեփական հայրենիքին ծառայելը: Հայրենիք, որի յուրաքանչյուր հատվածը էլ ավելի է սրբացել թանկ ու հարազատ մարդկանց՝ մեր զոհված ընկերների կյանքի գնով: Խոստովանում եմ, իրականում չեմ պատկերացրել, թե ինչ է իրենից ներկայացնում զինվորական ծառայությունը: Իսկ երբ դարձա հայոց հաղթանակած բանակի զինվոր, հասկացա, որ մեծ պատասխանատվություն է ընկած իմ ուսերին, և ես պարզապես իրավունք չունեմ վախկոտ լինելու: Հարգելի՛ ներկաներ, հավաստիացնում եմ Ձեզ, որ մեր սահմանները անառիկ են: Իմ և ծառայակից ընկերներիս անունից խոսք եմ տալիս, ազնվորեն ծառայել իմ ժողովրդին, անհրաժեշտության դեպքում՝ կյանքս նվիրել հայրենիքիս պաշտպանությանը, ինչպես դա արեցին Մոնթեն ու Դուշման Վարդանը, Արմեն Հովհաննիսյանը, Ռոբերտ Աբաջանը, Արմենակ Ուրֆանյանը ու նման շատ-շատերը, որոնց արյան գնով ձեռք բերած անկախության ժառանգորդն ու պահպանողն ենք մենք: Սիրելի մայրեր, հանգիստ վայելեք Ձեր խաղաղ օրը, մեր սահմանները ամուր են, որովհետև դրանք ես եմ հսկում, ես ու ինձ նման հազարավոր տղաներ, որոնց համար հայ լինելը մեծագույն պատիվ է, իսկ սեփական ժողովրդին ծառայելը՝ կոչում: Համոզված եղեք մենք արժանի կլինենք այդ կոչմանը»: Բոլոր ծնողների ու հատկապես՝ մայրերի անունից իր երախտագիտությունը հայտնեց զինվորներից մեկի մայրը՝ Հասմիկ Քառյանը. «Սրբազան հայր, սիրելի զինվորներ, հարգելի ներկաներ, Սուրբ Սարգիսը խիզախության, անձնազոհության խորհրդանիշ է մեր երիտասարդների համար, որոնցից շատերն այսօր բանակում են, և իրենց նվիրված ծառայությամբ ամուր են պահում հայրենի եզերքը: Սուրբ Սարգիսը սիրո խորհրդանիշ է, իսկ սիրո ուժն անհաղթ է: Սիրով արված գործերը հզոր են և անբեկանելի: Ու մեր զինվորներն էլ առաջնորդվում են սերն առ Աստված, սերն առ Հայրենիք. սերն առ ժողովուրդ պատգամով: Սեր, որը մղում է սխրանքների: Մեծ երջանկություն է մեր զինվոր զավակների հետ այս գեղեցիկ տոնը նշելը: Բոլոր ներկա գտնվող զինվորների մայրերի անունից ուզում եմ երախտիքի խոսք ասել Արարատյան Հայրապետական թեմին՝ այս հրաշալի առիթը մեզ ընձեռելու ու առաջնագծում իրենց ծառայությամբ աչքի ընկած մեր զինվոր զավակների՝ այսօր մեր կողքին գտնվելու համար: Թույլ տվեք ներկաներիս անունից մեր խոնարհումն ու զորակցությունը հայտնել բոլոր որդեկորույս մայրերին, որոնց զավակները դարձան պատմություն ու իրենց անունները հավերժ գրանցեցին մեր հերոսների հուշամատյանում: Սուրբ Սարգիսն իր նահատակվելուց առաջ մի աղոթք է արել. «Տեր Աստված, բոլոր նրանց, ովքեր կհիշեն իմ անունը, իմ անվան միջոցով կդիմեն քեզ և ինչ-որ բան կխնդրեն քեզնից, իրականություն դարձրու»: Որպես զինվորի մայր՝ ես մի խնդրանք ունեմ միայն. թող խաղաղ լինի մեր հողը ու բանակում զինվոր զավակ ունեցող ծնողի սիրտը: Սուրբ Սարգիս զորավարի տոնը երիտասարդների օրհնության օրն է: Թող օրհնված լինեն մեր բոլոր հայորդիները»: Պաշտպանության նախարարության կողմից զինվորներին տրվեց արձակուրդ:

Սրբազան հայրը Պահպանիչ աղոթքով արձակեց ներկաներին

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին


Ի՞նչ են քննարկել Ռուբինյանն ու Քըլըչը

Ի՞նչ են քննարկել Ռուբինյանն ու Քըլըչը

21:41

Գյումրիում ոստիկանները Միքայել Սրբազանի աջակիցներին թույլ չեն տվել մոտենալ Մակրոնին և բողոքի ձայն բարձրացնել

Գյումրիում ոստիկանները Միքայել Սրբազանի աջակիցներին թույլ չեն տվել մոտենալ Մակրոնին և բողոքի ձայն...

20:46

Մարտին Գալստյանին վերընտրեցին ԿԲ նախագահ

Մարտին Գալստյանին վերընտրեցին ԿԲ նախագահ

20:16

5 մեքենա է բախվել Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին, տուժածներ կան

5 մեքենա է բախվել Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին, տուժածներ...

19:44

Առանձնահատուկ գնահատանքի է արժանի Բելգիայի դերը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման գործում. Վահագն Խաչատուրյան

Առանձնահատուկ գնահատանքի է արժանի Բելգիայի դերը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման գործում....

19:25

Կրակոցներ՝ Երևանում, հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է․ Shamshyan

Կրակոցներ՝ Երևանում, հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է․...

19:04

Ապրիլ ամսին Գեղարքունիքում ծնվել է 79 երեխա

Ապրիլ ամսին Գեղարքունիքում ծնվել է 79 երեխա

15:02

ՆԳ նախարարին է փոխանցվել ԵՄ-ի հետ Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի առաջին զեկույցը

ՆԳ նախարարին է փոխանցվել ԵՄ-ի հետ Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման...

14:51

Կայա Կալլասն Ադրբեջանում է

Կայա Կալլասն Ադրբեջանում է

14:35

Ժողովուրդը պիտի որոշի՝ ուզո՞ւմ է վերարտադրվի այս անմակարդակ խորհրդարանը, թե՞ գնում է որակյալ փոփոխության. Արամ Մանուկյան

Ժողովուրդը պիտի որոշի՝ ուզո՞ւմ է վերարտադրվի այս անմակարդակ խորհրդարանը, թե՞ գնում է որակյալ...

14:19

Հայաստանն ունի եվրոպական ճակատագիր. Մակրոն

Հայաստանն ունի եվրոպական ճակատագիր. Մակրոն

13:59

ԱԺ-ում քննարկվել են Հայաստան-Բելգիա և ՀՀ-ԵՄ հարաբերությունները

ԱԺ-ում քննարկվել են Հայաստան-Բելգիա և ՀՀ-ԵՄ...

13:36

Մահացել է մայիսի 1-ի ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդը

Մահացել է մայիսի 1-ի ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված...

13:17

Տիխանովսկայայի երևանյան այցի ֆոնին Բելառուսի ԱԳՆ-ն մեկնաբանել է Մինսկի ինքնիշխանության վերաբերյալ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը

Տիխանովսկայայի երևանյան այցի ֆոնին Բելառուսի ԱԳՆ-ն մեկնաբանել է Մինսկի ինքնիշխանության վերաբերյալ...

12:42

Վերադարձ հիշողության և պարտականության այս վայր՝ անջնջելիին հանդիման. Մակրոնը հայերեն գրառում է արել

Վերադարձ հիշողության և պարտականության այս վայր՝ անջնջելիին հանդիման. Մակրոնը հայերեն գրառում է...

12:29

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 6.50 տոկոս

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 6.50...

12:16

Քաղաքական գործընթացիների արդյունքում Հայաստանն աշխարհագրական սարսափելի դիրքից անցում է կատարում դեպի գերազանց դիրք. Նիկոլ Փաշինյան

Քաղաքական գործընթացիների արդյունքում Հայաստանն աշխարհագրական սարսափելի դիրքից անցում է կատարում...

11:52

Մեկուկես տարի հետո ունենալու ենք Իսակովի պողոտան Արշակունյացին միացնող ևս մեկ ճանապարհ. Ավինյան

Մեկուկես տարի հետո ունենալու ենք Իսակովի պողոտան Արշակունյացին միացնող ևս մեկ ճանապարհ....

11:23

Արցախի հարցը փակված չէ և չի կարող հանվել միջազգային օրակարգից

Արցախի հարցը փակված չէ և չի կարող հանվել միջազգային...

11:08

Արցախի հարցը փակված չէ և չի կարող հանվել միջազգային օրակարգից

Արցախի հարցը փակված չէ և չի կարող հանվել միջազգային...

11:08

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44