Ուշադրությունը դեպի Մյունհեն. Երեկ Ազգային ժողովի ամբիոնը վերածվել էր Սերժ Սարգսյանի քաղաքական գովազդային հարթակի, որտեղ առավել գրավիչ լինելու համար միմյանց հետ մրցում էին խորհրդարանական երկու ուժերը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Վերլուծելով իրավիճակը ես եկա մեկ հույժ կարեւոր եզրակացության. իշխանությունը գտնվում է անվերահսկելի հիստերիայի մեջ, ինչը, բացի տհաճ եւ անտանելի լինելուց, նաեւ խիստ վտանգավոր է Հայաստանի ներքին եւ արտաքին անվտանգության համար: Ինչն է պատճառը. թերեւս հանրաքվե կոչվող շոուի շրջանակներում գլխավոր դերակատարի` «ոչ»-ի շտաբի դատարկությունը: Ինչու եմ ասում գլխավոր, որովհետեւ Փաշինյանի բոլոր քաղաքական ակցիաների մեջ գլխավոր դերակատարը մշտապես եղել է «հակահերոսը»` իր գոյության հիմնական պատճառը, սնուցող աղբյուրը, կենսական պորտալարը: «Լուսավոր Հայաստանի» կողմից «ոչ»-ի ճամբարից հրաժարվելու արդյունքում Փաշինյանը մնացել է առանց հակահերոսի, ինչը նշանակում է, որ նա հայտնվել է քաղաքական մեկուսացման մեջ`վերջնականապես տապալելով 650.000 «այո» գեներացնելու նույնիսկ տեսական հնարավորությունը: Սակայն, իմ խորին համոզմամբ, երեկվա հիստերիկ դրամայի հիմքում ընկած է ոչ այնքան հանրաքվեի իրավական տապալումը, որքան նախօրոք մշակված «գունագեղ տեսարանները» իրացնելու անհնարինությունը, ինչը հնարավորություն չի տալու շեղել հասարակության ուշադրությունը Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող այլ գործընթացներից: Ուզում եմ հիասթափեցնել մեր դրամայասեր եւ դյուրագրգիռ իշխանություններին. չի ստացվելու, մի էլ փորձեք: Չենք շեղվում, գնում ենք առաջ»:
11:02
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02