ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ պրոֆեսոր Կարին Մարկիդեսին և գործարար կապերի պատասխանատու, դասախոս Կարեն Սարկավագյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏՄՊՊՀ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հանդիպման նպատակն է եղել քննարկել երկու կառույցների միջև համագործակցության հնարավորությունները: Ողջունելով հյուրերին՝ Գեղամ Գևորգյանը նշել է, որ ՏՄՊՊՀ-ն դեռևս նախորդ տարվանից կրթական հաստատությունների հետ նոր որակի և բովանդակությամբ համագործակցության ծավալմանն ուղղված նախաձեռնությամբ էր հանդես եկել՝ նպատակ ունենալով ամրապնդել պետական հատվածում աշխատաշուկայի և բուհ-երի միջև կապը, ինչպես նաև օգտագործել հանրապետության գիտական և մասնագիտական ներուժը՝ տնտեսական մրցակցությանն առնչվող ժամանակակից մարտահրավերների համար առավել արդյունավետ լուծումներ գտնելու աշխատանքներում:
Նա հավելել է, որ հանձնաժողովը պատրաստակամ է Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ նույնպես փոխշահավետ գործակցություն զարգացնել, որը կարող է ընդգրկել ուսանողների համար գործնական դասընթացների կազմակերպումը՝ հնարավորություն ընձեռելով նրանց մասնակցություն ունենալ ուսումնասիրությունների գործընթացներին, ինչպես նաև առանձին հարցերում համագործակցել՝ օգտագործելով համալսարանի մասնագիտական կարողությունները:
Հանդիպման մասնակիցները մասնավորապես քննարկել են թվային հարթակի ներդրման հարցում տվյալների վերլուծաբանի ներգրավման, հանձնաժողովի կողմից ավարտական աշխատանքների թեմաների պատվիրակմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև համագործակցության զարգացման այլ հնարավոր ուղղություններ` տնտեսական մրցակցությանն առնչվող խնդիրների կարգավորման, հանրային իրազեկման և վստահության ամրապնդման ուղղությամբ:
Հանդիպման արդյունքներով կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել համագործակցության զարգացման ուղղությամբ երկուստեք իրականացվելիք հետագա քայլերի շուրջ:
18:18
14:29
14:18
14:10
13:44
13:31
13:26
13:16
13:01
12:44
12:17
11:53
11:19
10:16
09:59
09:19
09:02
18:48
18:35
17:57
14:18 29.04.26
18:18 29.04.26
13:44 29.04.26
13:31 29.04.26
12:17 29.04.26
14:10 29.04.26
09:59 29.04.26
13:16 29.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44