ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, «Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպության ծրագրերի շրջանակներում, հանդիպում է ունեցել Արցախի և ՀՀ Տավուշի մարզի մի խումբ երիտասարդների հետ՝ կազմակերպության հիմնադիր և տնօրեն, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հատուկ զեկուցող Գյուլնարա Շահինյանի գլխավորությամբ: Ա.Բեգլարյանը ներկայացրել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները, աշխատանքի հիմնական առանձնահատկություններն ու ուղղությունները: Նա շեշտադրել է, որ Պաշտպանի հաստատությունը ձևավորվել և գործում է միջազգային հայտնի սկզբունքներին համապատասխան՝ միևնույն ժամանակ առերեսվելով տարբեր ներքին ու արտաքին մարտահրավերների: Պաշտպանն ընդգծել է, որ թեև Արցախի Հանրապետությունը լուրջ հաջողություններ է արձանագրել մարդու իրավունքների երաշխավորման գործում, սակայն առ այսօր առկա են մի շարք համակարգային խնդիրներ ու դժվարություններ այդ առումով: Նա նշել է, որ այդ խնդիրների հիմնական մասի կարգավորման համար անհրաժեշտ է Արցախում զարգացնել քաղաքացիական հասարակությունը և նպաստել պետական մարմինների ինստիտուցիոնալ կարողությունների շարունակական բարելավմանը: Ա.Բեգլարյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի հետ հակամարտությամբ և Արցախի միջազգային մեկուսացմամբ պայմանավորված մարդու իրավունքների խախտումներին և սահմանափակություններին՝ ընդգծելով, որ Ադրբեջանում հայատյացության պետական քաղաքականությունը սպառնալիք ու խոչընդոտ է արցախցիների ոչ միայն կյանքի ու անվտանգության, այլև՝ մի շարք այլ իրավունքների ու ազատությունների համար: Պատասխանելով հանդիպման մասնակիցներից մեկի հարցին՝ Պաշտպանը նշել է, որ ընթացիկ պայմաններում հակամարտության արդարացի կարգավորման և տևական խաղաղության միակ ճանապարհը հայոց պետականության շարունակական զորացումն է անվտանգային, սոցիալ-տնտեսական և կառավարման առումներով:
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:43 04.05.26
16:02 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44