Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հռոմի Սրբազան քահանայապետ ընտրվելու տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսին։ Արմեն Սարգսյանը եղել է Վատիկանում Հայաստանի Հանրապետության առաջին արտակարգ եւ լիազոր դեսպանը: Իսկ 1997թ. Հռոմի Նորին սրբություն Հովհաննես Պողոս Երկրորդ պապի կողմից արժանացել է Սուրբ Գրիգոր Մեծի շքանշանի Մեծ Խաչ աստիճանի: Նրա գործուն մասնակցությամբ 1999 թվականին Սիքստինյան կապելլայում, ի նշանավորում պատմական ու մշակութային հարուստ անցյալի, երջանկահիշատակ Նորին սրբություն Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի եւ երջանկահիշատակ Նորին սրբություն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինի ներկայությամբ բացվել է «Հայաստան-Հռոմ» ցուցահանդեսը: Հիշատակելով այդ մասին իր ուղերձում՝ նախագահ Արմեն Սարգսյանը նաեւ նշել է, որ հայերի կապերը եւ առնչությունները Վատիկանի հետ ունեն դարավոր պատմություն, իսկ ներկայումս Հայաստան-Վատիկան միջպետական հարաբերությունները շարունակում են ներդաշնակ զարգանալ: Նախագահ Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել աշխարհում խաղաղության, արդարության եւ մարդկային արժանապատվության հաստատման, Հայաստանի Հանրապետություն-Սուրբ Աթոռ միջպե¬տական հարաբերությունների հզորացման գործում Նորին սրբության անվերապահ դիրքորոշման համար: «Առանձնակի ջերմությամբ եմ հիշում 2016 թվականի հունիսին Հայաստան կատարած Ձեր այցը եւ մեր անձնական հանդիպումը,- Նորին սրբությանը հղած շնորհավորանքում ասել է Հայաստանի նախագահը:- Լիահույս եմ, որ մոտ ապագայում կրկին կհանդիպենք»: Նախագահ Արմեն Սարգսյանը Նորին սրբությանը մաղթել է քաջառողջություն, հաջողություն եւ կորով` երկար տարիներ առաջնորդելու Տիեզերական եկեղեցու նվիրական առաքելությունը:
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:43 04.05.26
16:02 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44