Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է նոր կորոնավիրուսի համավարակի կանխարգելման և բուժման խնդիրների վերաբերյալ քննարկումները միջազգային գործընկերների, հայ և օտարազգի մասնագետների ու գիտնականների հետ։ Հանրապետության նախագահը հեռախոսազրույց է ունեցել ամերիկահայ անվանի բժիշկ, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական կենտրոնի համաղեկավար, դոկտոր Էրիկ Էսրաիլյանի հետ: Էրիկ Էսրաիլյանը նաև ակտիվ հասարակական գործիչ է, Հայկական բարեգործական ընդհանուր միության տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ և Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսերը: Նախագահ Սարգսյանը և դոկտոր Էսրաիլյանն անդրադարձել են նոր կորոնավիրուսի գլոբալ համավարակի խնդիրներին և Հայաստանում դրա դեմ պայքարի հարցում համագործակցության հնարավորություններին: Նախագահը կարևորել է ստեղծված իրավիճակի հաղթահարման գործում ջանքերի համատեղումը, փորձի փոխանակումն ու փոխօգնությունը: Այս համատեքստում խոսվել է նաև, թե ինչպես կարող են առավել արդյունավետ օգտագործվել բարեգործական ծրագրերի հնարավորությունները Հայաստանում և Սփյուռքում: Էրիկ Էսրաիլյանը տեղեկացրել է, որ այս տարվա մարտից Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի The Promise Armenian Institute-ի նոր նախագծերից մեկով, որի ղեկավարը պրոֆեսոր Ալինա Դորյանն է, կորոնավիրուսի վարակի բռնկման կանխարգելմանն ուղղված համագործակցություն է սկսվել Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի Հանրային առողջապահության դպրոցի և ՀՀ առողջապահության նախարարության միջև: Պրոֆեսոր Դորյանի թիմում ներգրավված են փորձագետներ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանից և այլ հեղինակավոր հաստատություններից, ովքեր, շնորհիվ The Promise Armenian Institute-ի ջանքերի, աջակցում են Հայաստանին՝ հանրային առողջապահության ռազմավարության մշակման գործում:
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02