Ի՞նչ սահմաններ է «վիճարկում» Ադրբեջանը... Փաստ է, որ Արցախի սահմանների հարցը վաղուց արդեն լուծված է, և այդ հարցը լուծել է Արցախում՝ իր իսկ բնօրրանում ապրող հայ ազգաբնակչությունը: Դժվար է պատկերացնել, թե ինչպես է պատրաստվում «կարգավորել» այդ հարցը Ռուսաստանը, եթե հենց ինքը` Ռուսաստանն է 1921 թվականին ստեղծել մեր տարածաշրջանում այդ խնդիրը: Եվ դա այն դեպքում, երբ այն ժամանակ էլ ամեն ինչ հստակ ու պարզ է եղել. Լեռնային Ղարաբաղը` Արցախը պետք է պատկաներ իր բնօրրանում ապրող և այնտեղ բացարձակ մեծամասնություն կազմող հայերին և բնականաբար կազմեր Հայաստանի անբաժան մասը: Փաստ է նաև այն, որ ներկայումս գոյություն չունի որևէ իրավական հիմք, որը հնարավորություն կտա Ադրբեջանին «վիճարկել» այդ իրողությունը:
Ողջ պատմությունը սա է. 1921-ին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցը, որքան էլ որ պարադոքսալ է, լուծել են ոչ թե Հայաստանն ու Ադրբեջանը, այլ մեկ այլ` երրորդ կողմ, տվյալ դեպքում` Սովետական Ռուսաստանը, իսկ ավելի ստույգ` Սովետական Ռուսաստանի կուսակցական մարմինը, կատարելով չորրորդ կողմի, տվյալ դեպքում` իր դաշնակից քեմալական Թուրքիայի քաղաքական պատվերը: Իրավական տեսանկյունից ավելի անընդունելի հանգամանքներ դժվար թե կարելի է պատկերացնել, երբ երրորդ երկրի կուսակցական մարմինը, առանց որևէ լիազորությունների, իր կուսակցական նիստում հանկարծ որոշում է մեկ այլ երկրի որևէ տարածքի կարգավիճակը: Կարծում եմ, իր բացառիկ անհեթեթությամբ` դա թերևս նախադեպը չունեցող «իրավական» ակտ է միջազգային իրավունքի պատմության մեջ:
Հիշեցնենք, որ 1921-ի հուլիսի 4-ին Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոն Թիֆլիսում հրավիրում է լիագումար նիստ, որի ընթացքում հենց սկզբից տրամաբանորեն հաստատվում է եղած իրողությունը` Լեռնային Ղարաբաղը Սովետական Հայաստանի մաս հանդիսանալու փաստը։ Սակայն Մոսկվայի կուսակցական վերադասի թելադրանքով և Իոսիֆ Ստալինի անմիջական միջամտությամբ, ինչպես նաև օգտվելով Հայաստանի ողջ տարածքի քեմալական Թուրքիայի և Սովետական Ռուսաստանի զորամիավորումների կողմից ռազմակալած լինելու փաստից` հուլիսի լույս 5-ի գիշերը նույն այդ Կովկասյան բյուրոն անակնկալ կերպով վերանայում է նախորդ օրվա կայացրած որոշումը: Ընդունվում է Լեռնային Ղարաբաղը Սովետական Ադրբեջանի՝ քեմալական Թուրքիայի թելադրանքով ստեղծված տարածքային այդ նորաթուխ միավորի կազմում ընդգրկելու տրամաբանությունից զուրկ որոշում, և դա այն դեպքում, երբ չէր պահպանվել նույնիսկ Կովկասյան բյուրոյի նիստի ձևական ընթացակարգը։
19:05
15:04
14:52
14:35
14:15
14:09
12:22
12:04
11:44
11:16
11:04
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
14:52 21.08.26
12:22 21.08.26
11:16 21.08.26
14:35 21.08.26
12:04 21.08.26
11:04 21.08.26
11:44 21.08.26
15:04 21.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02