«Մեզ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Մոսկվայում բանկի մասնաճյուղ գրաված հայ գործարարի մասին։ Մոսկվայում «Սիթիբանկի» մասնաճյուղը գրաված, ապա իրավապահներին հանձնված հայ գործարարը՝ Արամ Պետրոսյանը, պարզվում Է, ժամանակին Հայաստանում բարձր պաշտոն Է զբաղեցրել։ Նա եղել Էներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի խորհրդականը, համակարգել է տնտեսական վարչության աշխատանքը։ Գործարարին ճանաչող մեր աղբյուրը պատմեց, որ Արամ Պետրոսյանը Ռուսաստանում բիզնեսներ է ունեցել, 90-ականների սկզբին եկել է Երևան մի բանի օրով, տարբեր շրջանակներում ասել, թե կարելի է Հայաստանում բիզնես-մթնոլորտը լավացնել։ Այդ խոսքերը հասել Են այն ժամանակվա ներբին գործերի նախարար Վանո Սիրադեղյանին, և վերջինս հրավիրել է նրան զրուցելու։ Արդյունքում առաջարկել Է նշանակել խորհրդական։ Եվ, ահա, Արամ Պետրոսյանն իր ընկերների հետ որոշել Է առաջին հերթին Երևանի մանկական երկաթուղին վերանորոգել։ «Մեքենայով զբոսնելու ժամանակ անցանք լրիվ քանդված «Նաբերեժնիով», քննարկեցինք՝ որպես առաջին քայլ, մանկական երկաթուղին վերականգնելու հարցը։ Վանոյին ասացինք, ոգևորվեց, կարծեմ մի 8-10 մեքենա ասֆալտ ես բերեցի Սևանից, Արամը կոորդինացնում Էր ողջ պրոցեսը, Վանոն գտավ շոգեքարշը վերականգնողներին, քանդակագործները 100-ական դոլար ստացան, կարծեմ, և որսորդական զենքի թույլտվություն։ Գեղեցիկ բացում եղավ»,–պատմում է մեր աղբյուրը՝ նշելով, որ դրանից հետո մի բանի նախաձեռնություն Էլ Է եղել։ Որոշ ժամանակ անց, սակայն, գործարարը Վանո Սիրադեղյանի հետ խնդիրներ Է ունեցել, աշխատանքից հեռացվել Է և դատվել, ասում են՝ տնտեսական չարաշահումների պատճառով»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55