Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալեն Սիմոնյանի «օլենիզմները» Հայաստանի ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, մեկնաբանելով Ապրիլյան պատերազմի արդյունքները, հայտարարել է, որ Ապրիլյան պատերազմում մենք չենք հաղթել և չենք էլ հաղթի ապագա պատերազմում, քանի դեռ չունենք որակյալ քաղաքական իշխանություն և ըստ պատշաճի իրավիճակին տիրապետող բարձրագույն հրամանատարություն… Նախ, սկսենք նրանից, որ որակյալ քաղաքական իշխանության մասին է խոսում մեկը, ում հարազատ քաղաքական թիմի 90 տոկոսը դիլետանտ, տգետ, անմակարդակ և սեփական ոլորտից բացարձակ չհասկացողների մի կույտ է… Հայաստանի համար աղետ է, իսկ Ալեն Սիմոնյանի համար ինքնախաբեություն, եթե նա իրեն ու իր հարազատ քաղաքական թիմին համարում է որակյալ քաղաքական իշխանություն… Ինչ վերաբերում է հրամանատարությանը, ապա ի գիտություն Ալենի, բանակը այն եզակի ինստիտուտներից մեկն է, որը Արցախյան պատերազմից հետո կայացել է…Այո՛, մեր բանակում բազմաթիվ խնդիրներ են եղել ու կան, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ վատ է եղել, իսկ «բարձրագույն հրամանատարություն» ասվածն էլ ոչ կոմպետենտ… Ինչ վերաբերում է զինվորի մեծ դերակատարությանը, ապա դա այդպես է բոլոր բանակներում…Այո, հենց պատերազմի ժամանակ են բացահայտվում հազարավոր զինվորների տաղանդները…Հենց պատերազմների ժամանակ են ծնվում մարշալներ Բաղրամյանի, Բաբաջանյանի, Խուդյակով-Խանփերյանցի, ծովակալ Իսակովի և հազարավոր անվանի հերոս հայորդիները…Չլինի Ալենը մտածում է, որ նրանք պարկետային մարշալներ են և իրենց անունները ոսկե տառերով են գրել պատմության մեջ սրան-նրան քծնելով, վճարովի ծառայություններ մատուցելով կամ առաջնորդին գովերգելու շնորհիվ… Ապրիլյան պատերազմին մենք կորցրեցինք մոտ 100 քաջարի հայորդիներ, սակայն նրանց կողքին «ծնվեցին» ոչ պակաս հերոսներ, որոնք իրենց հմտության և գրագիտության շնորհիվ մեծ վնասներ պատճառեցին թշնամուն և ձախողեցին նրա առաջխաղացումը ու հետագայում նրանք են բարձր պաշտոններ զբաղեցնելու ԶՈՒ-ում… Լավ կլինի, Ալեն Սիմոնյանը, մինչ ինչ- որ բանի մասին խոսելը կամ կարծիք հայտնելը երկար մտածի…Սա կարծիք չէ, այլ «օլենիզմներ» է»:
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02