Ապրիլի 21-ին հայկական կողմի նախաձեռնությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ: Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարներն անդրադարձան նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված մարտահրավերներին և դրա հետևանքով սոցիալ-տնտեսական խնդիրների հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերին: Նախարար Մնացականյանն իր զորակցությունը հայտնեց Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ համավարակի և դրա հետևանքների շուտափույթ հաղթահարման գործում: Երկուստեք կարևորվեց համավարակի դեմ պայքարում միջազգային համագործակցությունը, այդ թվում՝ փոխօգնության, փորձի փոխանակման և քաղաքացիների և հատկապես՝ ուսանողների՝ իրենց հայրենիք անարգել ու ապահով տեղափոխման ուղղությամբ: Զոհրաբ Մնացականյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնեց Հնդկաստանի իշխանություններին առողջապահական և այլ ոլորտներում ցուցաբերած աջակցության համար: Հեռախոսազրույցի ընթացքում ԱԳ նախարարներն անդրադարձ կատարեցին նաև երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի` վերահաստատելով երկկողմ պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թիրախային ոլորտներում և գործնական քայլեր ձեռնարկելու հայ-հնդկական կապերի հետագա աշխուժացման համար: Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները նաև մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի շուրջ:
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02