Ապրիլի 22-24-ին Բուլղարիայում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ:
Ապրիլի 22-ին Բուլղարիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ ՀԲԸՄ Սոֆիայի գրասենյակը կազմակերպեց համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին և Արցախի պաշտպանության հերոսներին: Համերգին ելույթ ունեցան Հայաստանից հրավիրված Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանը և նրա սաները:
Ապրիլի 23-ին Սոֆիայի համակարգող խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ջահերով երթ Սոֆիայի հայկական տնից դեպի «Երևանյան այգի», որտեղ գտնվող խաչքարի մոտ կայացավ հիշատակի արարողություն: Ելույթներ ունեցան պատմաբան Վլադիմիր Միտովը և «Բուլղարիայի ազատագրական ազգային ճակատ» կուսակցության փոխնախագահ Դանչո Խաչիևը:
Ապրիլի 24-ին Սոֆիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակներին, ինչպես նաև Արցախի պաշտպանական մարտերում զոհված հայորդիներին նվիրված պատարագ: Նույն օրը միջոցառում կազմակերպվեց նաև Սոֆիայի հայկական գերեզմանատանը: Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն իր ելույթում ներկայացրեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի առիթով:
Ապրիլի 23-ին և 24-ին հիշատակի միջոցառումներ տեղի ունեցան նաև Պլովդիվում, Վառնայում, Բուրգասում, Ռուսեում և Բուլղարիայի այլ քաղաքներում:
Պլովդիվում կազմակերպվեց նաև բարեգործական համերգ և հանգանակություն՝ ի աջակցություն Արցախի:
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44