Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ։ Մայիսի 9-ի առիթով ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել նաև ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարներ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին։ Ստորեւ ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի ուղերձը Վլադիմիր Պուտինին:
«Սրտանց շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի առթիվ: Այս լուսավոր տոնը մարմնավորում է ֆաշիզմի՝ աշխարհի ամենասարսափելի չարիքներից մեկի դեմ հաղթանակը: Հաղթանակ, որը ձեռք է բերվել մեր հայրերի ու պապերի հսկայական արիության, անասելի կորուստների, դիմացկունության, ինքնազոհության գնով: Մենք տոգորված ենք հսկայական հպարտությամբ մեր ժողովուրդների սխրանքների համար, որոնք ուս-ուսի մարտնչել են ընդհանուր թշնամու դեմ: Անվիճելի է նրանց վճռորոշ ներդրումը ֆաշիզմի ջախջախման եւ Եվրոպայի ժողովուրդներին նացիստական ստրկացումից ազատագրելու գործում: Մենք համոզված ենք, որ Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների համախմբվածության ոգին եւ եղբայրությունը, որը կոփվել է Հայրենական պատերազմի դաշտում պարտավորեցնում է մեզ հետայսու եւս ամրացնել բարեկամության կապերը, համատեղ արձագանքել ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին, հետեւողականորեն խորացնել եւ զարգացնել դաշնակցային հարաբերությունները հանուն մեր երկրների խաղաղ զարգացման եւ մեր ժողովուրդների բարօրության ապահովման: Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, ցանկանում եմ Ձեզ քաջ առողջություն եւ հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում»:
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին ուղղված ՀՀ վարչապետի շնորհավորանքում ասվում է. «Սրտանց շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի առթիվ: Այս օր մենք մեր խորը հարգանքի եւ երախտիքի տուրքն ենք մատուցում նրանց, որոնք ճակատում եւ թիկունքում անձնուրաց մոտեցրել են ֆաշիզմի դեմ ընդհանուր Մեծ հաղթանակը: Վստահ եմ, որ հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունը, որը ստուգվել է դաժան պատերազմական փորձություններով, այսուհետ եւս կնպաստի մեր երկու երկրների միջեւ դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանը, ինչպես նաեւ ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրմանը:Հարգելի Միխայիլ Վլադիմիրովիչ, ցանկանում եմ ձեզ ամուր առողջություն, նոր հաջողություններ, իսկ բարեկամ Ռուսաստանի ողջ ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն ու բարգավաճում:
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:43 04.05.26
16:02 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44