«Փաստ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ ՀՀ գործող իշխանությունը բազմաշերտ է եւ կազմված է տարբեր շրջանակներ ներկայացնող ներկայացուցիչներից, որոնք իրենց մասնակցությունն են ունեցել 2018-ին ՀՀ-ում տեղի ունեցող իշխանափոխության գործընթացին։ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո տվյալ շրջանակներն իրենց «փայն» էին ցանկանում ստանալ իշխանական «տորթից», ինչի մասին, ի դեպ, վերջերս խոսեց նաեւ վարչապետը։ Իշխանափոխությանն աջակցած շրջանակների մեջ առանցքային դերակատարություն են ունեցել արեւմտյան դրամաշնորհներով սնվող կառույցներն ու անհատները, մասնավորաբար, այսպես կոչված, «սորոսականները»։ Արդյունքում այդ միավորներից շատերն ընդգրկվեցին գործադիրում, մի զգալի հատված՝ նաեւ օրենսդիրում։ «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանափոխությունից երկու տարի անց, սակայն, այսպես կոչված, «սորոսականների» եւ Փաշինյանի ջրերը մի առվով չեն գնում, եւ տարբեր հարցերի շուրջ տեղի են ունենում բավականին լուրջ բախումներ։ Կառավարության մեր աղբյուրը փոխանցել է, որ ներկայումս Նիկոլ Փաշինյանը լծվել է իշխանությունից նշյալ անձանց աստիճանաբար օտարելու գործընթացին։ Մի քանի ազատումներ արդեն եղել են, սակայն շարքը շարունակական է լինելու: Այս հանգամանքը նյարդայնացնում է նշյալ շրջանակներին, եւ հենց դրանով է պայմանավորված, որ դրանց որոշ ներկայացուցիչներ ակնհայտ գրոհ են սկսել Փաշինյանի եւ նրա թիմի դեմ՝ դարձնելով բացահայտ թիրախ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58