«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու օր է՝ պարետատան նիստերին սկսել է մասնակցել նաեւ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։ Նիստերն էլ սկսել է վարել ոչ թե պարետ Տիգրան Ավինյանը, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ասում են՝ սա յուրօրինակ մեսիջ է երկու ուղղությամբ․ մի կողմից Փաշինյանն ուզում է հասկացնել, որ դժգոհ է Ավինյանից՝ նա տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը, մյուս կողմից անհանգիստ է, որ պարետի պաշտոնը կարող է ամրապնդել Ավինյանի դիրքերը, եւ ինքն անձամբ վարելով նիստերն ու թույլ չտալով, որ Ավինյանը միանձնյա ղեկավարի կորոնավիրուսի դեմ պայքարը, թուլացնում է նրան։ Մյուս կողմից էլ փորձ է արվում կոտրել նաեւ Արսեն Թորոսյանի «առողջապահական» մոնոպոլիան՝ նրա «ոխերիմ» բարեկամ Նարեկ Զեյնալյանին այս գործընթացին ներգրավելով եւ նրա դերակատարությունը եւս մեծացնելով։ Երեկ ԱԺ-ից պարետատան հերթական նիստին շտապող Նարեկ Զեյնալյանը զարմացավ, երբ ասացինք, որ տեղյակ ենք նիստերին իր մասնակցության մասին։ «Որտեղի՞ց գիտեք․․․ պարետատունն է որոշում՝ ով մասնակցի նիստերին, հրավիրել են, երեկվանից մասնակցում եմ»,- ասաց նա։ Իսկ մինչ այդ Դուք ցանկություն հայտնե՞լ էիք մասնակցել պարետատան նիստերին. «Պարետատունն է որոշում՝ ով ներգրավվի, հիմա հրավիրել են ինձ՝ մասնակցել՞։ Մեր տեղեկություններով, ամիսներ առաջ Ձեր հանձնաժողովը կորոնավիրուսի դեմ պայքարի առաջարկների ցանկ է ներկայացրել պարետատանը, երկու փաթեթ։ Դրանցից ո՞ր մասն է ընդունվել եւ իրականացվել. «Շուտ էին ներկայացվել առաջարկները, չեմ կարող ասել՝ որ մասն է ընդունվել, բայց հաշվի առնվել են, մարտի սկզբին է ուղարկվել, մարտի վերջին է ուղարկվել, մեծ փաթեթ է»: Գո՞հ եք, որ մի մասն ընդունվել է, մի մասը՝ ոչ. «Մասամբ հաշվի առնվել է»: Ի դեպ, ինչո՞վ է պայմանավորված, որ վարչապետն է սկսել վարել նիստերը. «Չեմ կարող ասել»: Ինչ-որ մեսիջ կա՞ Ավինյանի, Թորոսյանի մասով, որ սկսել է ինքը վարել նիստերը, Ձեզ էլ են հրավիրում. «Էդ ամեն ինչը մեկնաբանություններ ե ն ընդամենը, ենթադրություններ են, չեմ կարող ասել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55