«1918-20 թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ խորհրդարանը գործադրեցին հնարավոր բոլոր քայլերը պետականության կայացման, կայունացման, ամրապնդման հարցում։ Հայտնի է, որ Բաթումի պայմանագրով նախատեսված 12 հազար քառակուսի կիլոմետր տարածքը 1920-ին հասավ 70 հազարի։ 1919 թ. Բրիտանիայի աջակցությամբ Կարսի մարզը միացվեց Հայաստանին, իսկ Ղարաբաղը, Նախիջեւանն ու Զանգեզուրը Փարիզի խաղաղարար վեհաժողովի որոշմամբ համարվում էին վիճելի տարածքներ, բայց գտնվում էին ՀՀ ազդեցության ներքո։
Սակայն պատմության անիվը սկսեց պտտվել այլ ուղղությամբ․ արդեն 1919-ից ձեւավորվում է քեմալ-բոլշեւիկյան համագործակցությունը։ Հայաստանի խորհրդայնացմամբ, մեր պատմական տարածքներն անցան ոչ միայն Թուրքիային, այլեւ Վրաստանին եւ Ադրբեջանին։ Քաղաքական նման զարգացումների համատեքստում Սեւրի պայմանագիրը դրական երեւույթ էր։
«Հույս կար, որ Հայկական լեռնաշխարհում, մեր պատմական հայրենիքում հայ ժողովուրդը եւս կվերագտնի իր անկախ պետականությունը եւ այդպես էլ եղավ՝ Սեւրի պայմանագրով ստեղծվեց Միացյալ ազատ Հայաստանը 160 հազար քառակուսի կմ տարածքով»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ԵՊԲՀ հասարակագիտական առարկաների ամբիոնի վարիչ, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Վահան Մելիքյանը։ Նրա խոսքով, արեւմուտքի թե մասնագետ պատմաբանները, թե քաղաքական, պետական գործիչներից ոմանք ընդունում են, որ սխալ է գործվել, որովհետեւ դեպի Սեւ ծով ելք ունեցող Միացյալ անկախ Հայաստանի կայացումը այս հարյուր տարիների ընթացքում տարածաշրջանում կկանխեր բազմաթիվ քաղաքական, տնտեսական, ազգամիջյան, քաղաքակրթական, կրոնական հակամարտություններ»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58