Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը: Հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, շատ ուրախ եմ Ձեզ ողջունել: Սա Ձեր պաշտոնամուտից և ընտրվելուց հետո առաջին պաշտոնական հանդիպումն է Երևանում: Այսօր մենք նշում ենք մեր ժողովրդի տարած ամենափառապանծ հաղթանակներից մեկը՝ Սարդարապատի հերոսամարտի օրը, Հանրապետության օրը, որն իր մեջ ունի շատ մեծ խորհրդանիշ՝ ցույց է տալիս, թե առաջնորդներն ինչպես կարող են փոխել երկրի և ժողովրդի ճակատագիրը: Այս օրը շատ մեծ ուղերձ ունի և խորհրդանշական է, որ մենք Հայաստանի Հանրապետությունում, Երևանում մեր պաշտոնական առաջին հանդիպումը հենց այս օրն ենք անցկացնում: Կարծում եմ, որ իսկապես ընտրություններից հետո ստեղծվել են բոլոր նախադրյալները, որպեսզի Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարությունները, իշխանությունները ռազմավարական, երկարաժամկետ ծրագրերի իրագործման փուլ անցնեն: Եվ, իհարկե, այստեղ մեր ռազմավարությունները և ծրագրերը պետք է հնարավորինս համադրվեն, որպեսզի սիներգիայի էֆեկտն ավելի մեծ լինի: Մենք այս ընթացքում քննարկել ենք, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում, արտադրության ոլորտում, տեխնոլոգիաների ոլորտում մեր ընդհանուր գործերը կազմակերպելու հետ կապված բազմաթիվ հարցեր: Ինչ վերաբերում է անվտանգությանը՝ Հայաստանը և Արցախն անվտանգային ընդհանուր տարածք են, և այս առումով մեր անելիքները, մարտահրավերներն ակնհայտ են և բացահայտ: Համոզված եմ, որ մենք կկարողանանք համագործակցված դիմակայել մարտահրավերներին, կառավարել այդ մարտահրավերները և մեր հայրենիքը դուրս բերել ռազմավարական, երկարատև և կայուն զարգացման ուղի»,- նշել է վարչապետ Փաշինյանը: Իր հերթին, նախագահ Հարությունյանը նշել է. «Շնորհակալություն պարոն վարչապետ, օգտվելով առիթից, միանում եմ այն բոլոր շնորհավորանքներին, որոնք այսօր հնչել են: Պատահական օր չէ, պատմական օր է այսօր, պարտավորեցնող օր է, և այո, ինչպես Դուք նշեցիք, կարևորն է այն գիտակցությունը, որ առաջնորդներից շատ բան է կախված: Մանավանդ այսօր, ներդաշնակ աշխատանքն ավելի էֆեկտիվություն է տալու մեր հարենիքի, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության զարգացմանը: Ուզում եմ հայտնել պատրաստակամությունս՝ այս կարևոր, վճռական, պատմական փուլում Ձեզ հետ միասին կիսելու մեր երկրի առաջ ստանձնած կարևոր պարտավորությունները: Ինտեգրման խորացումն ինձ համար՝ որպես երկրի ընտրված նախագահի, լինելու է գլխավոր թեմաներից մեկը և պատահական չէ, որ մտածում ենք առանձին՝ ինտեգրման կոմիտեի տեսքով ստորաբաժանում ունենալու մասին: Արդեն իմ հրամանագրով նախանշվել է, որ այն ստեղծվի: Անվտանգության առումով, ինչպես Դուք նշեցիք, ունենք ավելի կարևոր համագործակցություն պաշտպանության բանակում, բայց մենք ունենք խնդիրներ անվտանգային մնացած ուղղություններով, որտեղ համատեղ աշխատանքը ևս կարևոր է: Իսկ տնտեսությունն այլընտրանք չունի: Մենք նույն տնտեսական դաշտում նույն տնտեսական քաղաքականությունն իրականացնելով, հաշվի առնելով նաև Արցախի առանձնահատկությունները, Արցախի նկատմամբ հատուկ ուշադրությունը, գտնում ենք, որ ավելի մեծ տեմպեր մենք կարող ենք ունենալ: Նաև, անկեղծ ասած, պարոն վարչապետ, ակնկալում եմ անմիջապես Ձեր աջակցությունը պահպանելու նույն տեմպը, ինչպես վերջին տարիներին եղել է Ձեր ղեկավարման ընթացքում, որպեսզի առաջիկայում տեսնենք Արցախի շենացման, զարգացման ավելի ցայտուն օրինակներ: Տեսնում եմ Արցախն օր առաջ փոխելու, զարգացնելու և որպես հայության համար կարևոր բնօրրան ներկայանալու հնարավորությունը: Ուզում եմ նորից շնորհակալություն հայտնել այս պատմական օրը Ձեր ընդունելության համար»: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Արցախի կառավարությունների միջև հետագա համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:43 04.05.26
16:02 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44