Միքայել Մինասյանի կողմից հրապարակված փաստերը ենթակա են անհապաղ ստուգման իրավապահ մարմինների կողմից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Իմ կարծիքով ակնհայտ է, որ օբյեկտիվ մոտեցման դեպքում, պետք է հարուցվի քրեական գործ, որի օրինական քննությունը ապահովելու և երաշխավորելու համար վարչապետը պետք է հրաժարական տա, իշխող ուժը պետք է ընտրի այլ վարչապետ՝ մինչև քննության ավարտը: Եթե քննությունը հերքի փաստերը, կասկածի տակ հայտնված անձը կարող է վերադառնալ իր աշխատանքին: Բայց դե փաստ է, որ մենք չունենք ոչ նման իրավապահ համակարգ, ոչ քննության անկախությունը երաշխավորող մեխանիզմներ, ոչ էլ նման մարդիկ, որ իրենց պաշտոնը ավելի ցածր կգնահատեն, քան երկրի հեղինակությունը: Միակ մեխանիզմը, որը միգուցե կարող էր աշխատել, դա ԱԺ կողմից քննիչ հանձնաժողովի ստեղծումն է, բայց, իմ կարծիքով, մենք չունենք նաև այդ աստիճան քաջ ընդդիմություն: Այսինքն՝ բոլոր խոսքերը «Նոր Հայաստանի» մասին պարզապես մեծագույն սուտ են և պողոսների զանգվածին մանիպուլացնելու տեխնոլոգիա: Այս իրավիճակը ցույց է տալիս, որ ժողովրդավարական երկիր ստեղծելու փոխարեն մենք սրընթաց անկման եղանակով հասանք աֆրիկյան անհույս պետությունների մակարդակին: Պետություններ, որոնք ծիծաղի առարկա են միջազգային ասպարեզում, որոնց սուվերենությունը և կարծիքը ամենաչնչին հարցերով որևէ մեկին չի հետաքրքրում: Սա դառը իրականություն է, որի պատասխանատում Հայաստանի ընտրողների զգալի հատվածն է, որը իր ձեռքով (!) սկիզբ դրեց մեր իսկ պետականության կործանմանը: Ցանկացած նորմալ և հայրենասեր մարդ հասկանում է, որ եկել է պետությունը փրկելու՝ ներքին Սարդարապատի պահը: Ըստ այդմ, անհրաժեշտ է ներքին հստակ քաղաքական օրակարգ, որը կլինի հստակ գործողությունների պլան՝ սահմանադրական ճանապարհով այս ճգնաժամից դուրս գալու համար»:
16:58
16:44
16:23
16:09
15:49
15:49
15:33
15:16
15:05
14:55
14:45
14:22
13:49
13:35
12:44
12:24
12:19
11:55
11:36
11:09
15:05 27.04.26
11:09 27.04.26
09:02 27.04.26
11:55 27.04.26
12:19 27.04.26
12:44 27.04.26
15:16 27.04.26
11:36 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44