«Չափազանց պարզ, ճշտախոս, ընտանիքին նվիրված: Խոսել է շատ բարձր, կատակել ու լիաթոք ծիծաղել: Այսպես են նկարագրել ժամանակակիցները հայ մեծանուն գրող Պերճ Պռոշյանին:
Այսօր հայ անվանի գրողի, թատերագրի ծննդյան օրն է: Նրա ծննդավայրը Աշտարակն է: Ընտանիքը զբաղվել է դերձակությամբ: Հայրը մտահոգված է եղել որդիների կրթությամբ, ինչի շնորհիվ էլ Պերճ Պռոշյանը սովորել է Թիֆլիսի անվանի Ներսիսյան դպրոցում, ապա արքունական գիմնազիայում: Երիտասարդ, գեղեցիկ, կրթված, լայնաթիկունք երիտասարդը վերադարձել է հայրենի տուն՝ ընտրելով ուսուցչի առաքելությունը: Շարունակել է իր գործունեությունը Թիֆլիսում, ապա Հայաստանի տարբեր վայրերում:
Պերճ Պռոշյանը երիտասարդ տարիներից ի վեր ուսումնասիրել է քրիստոնեությունը, մեծ նշանակություն է տվել հավատքին, եղել է հայ հոգեւոր հայրերի բարեկամը: Քառասուներկու տարեկանում Երեւանի թեմի եւ Կարսի վիճակի հոգեւոր դպրոցների տեսուչ է նշանակվել: Պերճ Պռոշյանը ցանկացել է քահանա դառնալ, այդ միտքը նրան ուղեկցել է ամբողջ կյանքի ընթացքում: Հայ գրողը որքան էլ մեծարել է եկեղեցին, հայ հոգեւորականներին, կրոնասերներին, միեւնույն ժամանակ բարձրաձայնել է հոգեւոր կյանքում առկա խնդիրների մասին: «Ինձ համար անաստվածություն քարոզող աշխարհականն ավելի հարգելի է, քան կեղծ հավատացյալը»,- մի առիթով ասել է Պերճ Պռոշյանը:
Գրողին մտահոգել է իր ժողովրդի սոցիալական, ազգային ազատությունը, բարքերի պահպանումը: «Նահապետական պարզ սովորություններն օրըստօրե անհետանում են, բարեկամություն, հարեւանություն սուրբ բառերն իրանց նշանակությունը միմիայն քաղաքավարության ձեւերի մեջ են պահում»,- ասել է հեղինակը «Հացի խնդիրը» վեպում»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47