«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ հունիսի 4-ին կայացել է կուսակցության խորհրդի առաջին նիստը։ Կուսակցության տարածած հաղորդագրության համաձայն, քննարկվել են հասարակական-քաղաքական օրակարգին, կուսակցության տարածքային կառույցների ձեւավորման եւ դրանց աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցեր։ «Հայրենիք» կուսակցության խորհուրդն ընդունել է հայտարարություն, որով դատապարտում է կառավարության հերթական չհաշվարկված գործողությունը և պահանջում է հետ կանչել Հայաստանի քաղաքացիների հարկային բեռն ավելացնող խայտառակ նախագիծը։ Հայտարարության մեջ ասված է. «Հայաստանի Հանրապետությունում առկա խորը ճգնաժամի պայմաններում, Կառավարությունը հանդես է եկել հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու նախաձեռնությամբ, համաձայն որի՝ առաջարկվում է փոփոխել գույքահարկի հաշվարկման սկզբունքը՝ մոտարկելով անշարժ գույքի կադաստրային եւ շուկայական արժեքները: Օրենսդրական փոփոխության արդյունքում տեղական ինքնակառավարման մարմինների եկամուտներն ավելանալու են ավելի քան չորս անգամ, ինչը փաստացի նշանակում է քաղաքացիների ֆինանսական բեռի զգալի աճ: Ներկա փուլում, երբ կորոնավիրուսի համավարակի արդյունքում և Նիկոլ Փաշինյանի կառավարության ապաշնորհ գործողությունների հետևանքով պետությունը հայտնվել է առողջապահական, տնտեսական, սոցիալական ճգնաժամում, երբ փաստացի կրճատվում են տասնյակ հազարավոր աշխատատեղեր, նվազում է քաղաքացիների եկամուտները և խնայողությունները, երբ առկա է անորոշություն զգացում վաղվա օրվա հանդեպ, «Հայրենիք» կուսակցությունը ժամանակավրեպ և անընդունելի է համարում նման գործելաոճը եւ պահանջում է կառավարությունից զերծ մնալ հարկային օրենսգրքում վերոնշյալ փոփոխությունները կատարելուց, մեր քաղաքացիների ֆինանսական և սոցիալական վիճակն էլ ավելի վատթարացնելու քաղաքականությունից: Հիշատակված փոփոխությունները բացասաբար են անդրադառնալու ոչ միայն մեր քաղաքացիների վրա, այլ նաև նվազեցնելու են Հայաստանի գրավչությունը հնարավոր հայրենադարձների և օտարերկրյա ներդրողների համար, հանգեցնելու են անշարժ գույքի շուկայի էլ ավելի խորը կոլապսի»։
19:03
15:22
15:04
12:26
12:09
11:49
11:35
10:34
10:16
09:59
09:47
09:13
09:01
12:29
12:12
11:34
11:15
11:02
10:36
10:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02