«Հրապարակ» թերթը գրում է. «Կորոնավիրուսի ցանկացած մահվան դեպքում պետք է հետաքննություն իրականացվի՝ դա է պահանջում եվրոպական կոնվենցիան։ Նաեւ պետք է այդ մահվան դիմաց փոխհատուցում տրվի։ Այս մասին երեկ իր հրապարակման մեջ ասել էր նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։
Ինչպե՞ս եք պատկերացնում այդ գործընթացը հայաստանյան այս սոդոմ-գոմորի պայմաններում՝ հարցրինք նրան։ «Ես դա պնդում եմ։ Եվրոպական դատարանի նախադեպերով՝ յուրաքանչյուր մահվան փաստի կապակցությամբ պետք է նյութեր նախապատրաստվեին, ինչը չի արվել։
Ի դեպ, շատերը կորոնավիրուսի մահերը համեմատում են պատերազմական ժամանակաշրջանի մահերի հետ, որի ժամանակ քրեական վարույթներ չեն հարուցվում, սակայն արտակարգ ռեժիմի ժամանակ այլ սկզբունքներ են գործում, եւ քրեական նյութերի հարուցումն անհրաժեշտություն է»:
Իսկ գուցե գրեթե չկա՞ն մահեր, որոնք «մաքուր» կորոնավիրուսի հետեւանք են։ «Կորոնավիրուսից է տեղի ունեցել մահը, թե այլ հիվանդությունից, դրանք բժշկական հանգամանքներ են, բայց դրանք պետք է ունենան իրենց իրավական հիմնավորումները, անգամ ամենասովորական մահվան դեպքում»:
Այդ ամենը չի արվել, ո՞վ է անելու` ապագա իշխանությո՞ւնը՝ ե՞րբ։ «Չի կարող նման բան լինել. անհնար է՝ կլինի դա 6 ամիս, 1 տարի հետո, անպայման մահվան բոլոր փաստերին պետք է տրվեն իրավական գնահատականներ, որովհետեւ դրան հաջորդում է նաեւ նյութական փոխհատուցման խնդիրը․․․ այստեղ խնդիրը պետությունն է. պետությունը պետք է կատարի իր պարտականությունը, մանավանդ՝ եթե այն վերաբերում է ամենաէական խնդրին` մարդկային կյանքի իրավունքին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03