«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել Զինված ուժերի գլխավոր շտաբում տեղի ունեցող իրադարձություններից: Բանն այն է, որ իրավիճակը չի սահմանափակվելու միայն շտաբի արդեն նախկին պետ Արտակ Դավթյանի՝ աշխատանքից ազատմամբ: Մեր տեղեկություններով՝ առաջիկայում նոր պետ Օնիկ Գասպարյանը կադրային փոփոխություններ է իրականացնելու համակարգում:
Բանն այն է, որ Արտակ Դավթյանը համակարգ է բերել եւ պաշտոնների նշանակել իր մտերիմ մարդկանց, եւ չի բացառվում, որ նրա գնալուց հետո այդ մարդիկ ազատվեն իրենց զբաղեցրած պաշտոններից: Եվ, մասնավորապես, խոսքը երկրորդ բանակային կորպուսի հրամանատար Արայիկ Հարությունյանի մասին է, որը Դավթյանի մտերիմն է, եւ ավելին, համակարգում տարածված լուրերի համաձայն, ամենեւին էլ աչքի չի ընկնում պրոֆեսիոնալիզմով, եւ նրան չեն համարում այն մարդը, որը պետք է այդպիսի լուրջ պաշտոն զբաղեցնի: Սակայն սա միակ հանգամանքը չէ, որի համար Արայիկ Հարությունյանին կարող են հեռացնել համակարգից:
Ինչպես հայտնի է, Արտակ Դավթյանն աշխատանքից ազատման դիմում ներկայացրել էր մայիսի 8-ին՝ որդու հարսանեկան արարողությունից մեկ օր հետու, այն դեպքում, երբ երկրում արտակարգ իրավիճակ է, իսկ իշխանության վերին օղակներն էլ այդպիսի միջոցառումներ չանելու կոչեր էին հնչեցնում: Եվ, ահա, պարզվում է, որ այդ հարսանեկան արարողության հյուրերի թվում եղել է հենց երկրորդ բանակային կորպուսի հրամանատար Արայիկ Հարությունյանը: Ավելին, հարսանիքի ժամանակ վայրի խոզի միս է եղել, որն էլ մատակարարվել է հենց Հարությունյանի կողմից:
Ինչեւէ, Պաշտպանության նախարարության մեր աղբյուրները նաեւ փոխանցում են, որ Օնիկ Գասպարյանը Զինված ուժերի կարեւորագույն նշանակություն ունեցող օղակներում եւս կարող է իր մարդկանց նշանակել՝ սակայն ոչ թե շեշտը դնելով մտերմության, այլ պրոֆեսիոնալիզմի վրա: Ամեն դեպքում, փոփոխությունները գլխավոր շտաբում սկսված են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58